478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հանձնվել են ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակները
14:43
26 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հանձնվել են ՀՀ նախագահի 2013 թ.–ի մրցանակները։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Հանդիսավոր արարողության ընթացքում նախագահը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքումն և նշել է, որ Պողոսյան ընտանիքի հետ միասին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո, արդեն տարիներ շարունակ փորձ է արվում վերհանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները:

Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս գործընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքներին, ինչպես նաև հայ երիտասարդների ստեղծագործական ձգտումներին:

«Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին», – ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը մրցանակակիրներին մաղթել է կանգ չառնել ձեռք բերված հաջողությունների վրա, լինել արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրել իրենց աշխատանքում։
«Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին», – ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահի հրամանագրով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2013 թվականի մրցանակ է շնորհվել. Ամատունի Վիրաբյանին և Գոհար Ավագյանին՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917թթ.)» հայերեն եռահատոր փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար և Յահիր Աուրոնին (Իսրայել)՝ «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և երկարամյա գիտական գործունեության համար:

Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակ է շնորհվել բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Եվգենի Մասախլիսովին, Շուշանիկ Տոնոյանին և Վլադիմիր Մորոզովին՝ «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սուրիկ Խուդավերդյանին, Վլադիմիր Առուստամյանին, Ժաննա Դոխոլյանին, Մանե Խաչատրյանին և Ստեփան Ծատուրյանին՝ «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար։

ՀՀ նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել արվեստի բնագավառում՝ Գոռ Գյուրջյանին՝ «Հաղթահարում» գեղանկարի համար և Ժաննա Նազարյանին և Ռազմիկ Նազարյանին՝ «Այստեղ մեր կողքին» վավերագրական ֆիլմի համար, գրականության բնագավառում՝ Մանե Գրիգորյանին՝ «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Լուիզա Երեմյանին, Սերգեյ Սարգսյանին և Գրիգոր Աբրահամյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար՝ Ժորա Սարգսյանին (դաշնամուր):–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։