484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարելի հանել դպրոցական ծրագրից
15:40
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չպետք է բացառվի դպրոցական ծրագրից, կարծում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։

ՄԱԿ–ի Հանձնաժողովի` երեխայի իրավունքների մասին զեկույցում նշվում էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական պարտադիր ծրագրից պետք է հանել, քանի որ այդ առարկայի ուսումնասիրությունը ոտնահարում է երեխաների դավանանքի ազատությունը և հակասում է Սահմանադրությանը։

«Հայոց եկեղեցու պատմության դասավանդումը Հայաստանի դպրոցներում պարզապես անհրաժեշտ է։ Հանելով այն` մենք կկորցնենք այն ծիլերը, որոնք այդ առարկայի միջոցով սերմանվել են մեր երեխաների սրտերում»,– ուրբաթ ասուլիսի ընթացքում հայտնեց Բախշյանը։

Օրինակ բերելով Երևանի հանրակրթական դպրոցներից մեկը, որում նա երկար տարիներ տնօրեն է եղել, Բախշյանը նշեց, որ իր բազմամյա դիտարկումներով, այդ առարկան ավելի հաճախ «սվիններով են ընդունում» ոչ թե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այլ ուրիշ կրոնական հոսքերի կողմնակիցները, մասնավորապես` Եհովայի վկաները։

Բախշյանը հիշեցրեց նաև, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրապետության հանրակրթական դպրոցներում  ուսումնասիրում են 5–ից 12–րդ դասարաններում, սակայն այն բոլոր 32 դպրոցներում, որտեղ կան համապատասխան կրթությամբ ուսուցիչներ, առաջին դասարանից ներդրվել է քրիստոնեական դաստիարակության դասավանդման փորձնական ծրագիր։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` փորձագետը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում այդ առարկայի դասավանդման բնագավառում կադրերի պակաս չկա, այդ իմաստով հիշատակելով, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։

Բախշյանը նշեց նաև, որ վերջին տարիներին հայ երիտասարդությունն ավելի հաճախ է սկսել եկեղեցիներ այցելել և մասնակցել պատարագների, ինչը, նրա կարծիքով, դպրոցներում եկեղեցու պատմության ուսումնասիրության արդյունք է։

Նախօրեին խորհրդարանում անցկացված կառավարության ժամի ընթացքում Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը չի քննարկվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: