478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն ու ՎԵ-ն երկաթուղային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
13:33
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աստանայում մայիսի 6-7-ին կայացած ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով 60-րդ նիստի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն և «Վրացական երկաթուղի» ԲԸ–ն երկաթուղային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր են կնքել:

ԻՆչպես հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, համաձայնագիրը կարգավորում է երկաթուղային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակ երկկողմանի համագործակցության մի շարք հարցեր: 

Կողմերը կարգավորեցին գնացքների չվերթերի, վագոնների, բեռների և կոնտեյներների հանձնման ժամանակ ծագող մի շարք տեխնիկական հարցեր, գնացքների չվացուցակները և սպասարկման կարգը:

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարբեր միջադեպերի, վթարների և աղետների ժամանակ համատեղ գործողությունների կազմակերպմանը: Օրինակ, հայկական և վրացական երկաթուղայինները  պարտավորվել են փոխադարձ օգնություն տրամադրել՝ վերականգնողական գնացաների, հակահրդեհային միջոցների, ձնամաքրող սարքերի, հատուկ վերականգնողական բրիգադների, ինչպես նաև բուժանձնակազմի տրամադրման միջոցով:

Երկաթուղային վարչությունները սահմանել են վագոնների ընդունման ու հանձնման կարգերը Սադախլո կայարանում, տարբեր տեսակի բեռների ու կոնտեյներների հանձնման գործընթացները:

ՀԿԵ-ն ու ՎԵ-ն համաձայնություն են ձեռք բերել ուղևորատար վագոնների օգտագործման վերաբերյալ՝ սահմանելով, որ ուղևորափոխադրումները կազմակերպվում են կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունների հիման վրա:

Աստանայում ստորագրված համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի լուծման համար ստեղծվելու է համատեղ երկաթուղային հանձնաժողով, որը գլխավորելու է «ՀԿԵ» ՓԲԸ և «ՎԵ»ԲԸ գլխավոր տնօրենների տեղակալներից մեկը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։