486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բնապահպանական միջանցքների ստեղծման ծրագիր է մեկնարկում Հայաստանում
18:07
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այս տարի մեկնարկում է բնապահպանական միջանցքների ստեղծման ծրագիր, ինչի շնորհիվ տասնամյա ժամկետում ենթադրվում է զգալիորեն նվազեցնել երկրում Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների թիվը, հայտնեց Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

«Իհարկե, աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ բազմաթիվ գերատեսչությունների և կազմակերպությունների համատեղ գործունեություն, ինչպես նաև հասարակության աջակցություն է պահանջում»,– հինգշաբթի լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Մանվելյանը։

Բնապահպանական միջանցքները ստեղծվում են բնության հատուկ պահպանվող տարածքների և բնապահպանական ցանցի այլ տարրերի միջև տարածքային կապի ապահովման համար` պետական բնական–արգելոցային ֆոնդի օբյեկտների, կենսաբազմազանության, կենդանիների միգրացիայի բնական ուղիների պահպանման և բնության հատուկ պահպանվող տարածքներում աճող բույսերի տարածման նպատակով։

Արդեն իրագործված ծրագրերի շրջանակում, Մանվելյանի խոսքով, ստեղծվել են «Արևիկ» ազգային պարկը և «Զանգեզուր» արգելոցը, որոնք նպաստել են Հայաստանի հազվագյուտ կենդանատեսակների պահպանմանը։ Հայաստանում WWF հայկական մասնաճյուղի օժանդակությամբ 90-92 հազար հեկտար տարածքում արդեն գործում են արգելոցներ և ազգային պարկեր, ինչը կազմում է Հայաստանի տարածքի ավելի քան 13 տոկոսը։

«Դա, ցավոք, շատ քիչ է։ Ներկայում WWF–ն ձգտում է 15-16–տոկոսի»,– ասաց Մանվելյանը։

WWF-ի գրասենյակը Երևանում հիմնվել է 2001 թ.-ին, իսկ 2006 թ.-ից գործում է որպես WWF-ի հայկական մասնաճյուղ։WWF-ի առաքելությունն է երկրագնդի բնական միջավայրի աճող դեգրադացիայի կանխարգելումն ու մարդու և բնության միջև ներդաշնակության ձեռքբերումը։ Հիմնական նպատակը Երկիր մոլորակի կենսաբանական բազմազանության պահպանումն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: