478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է առաջին անգամ մասնակցել հուլիսին Սեուլում կայանալիք Բրեյք դանսի համաշխարհային մրցաշարին
15:01
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն առաջին անգամ կարող է մասնակցել Բրեյք դանսի համաշխարհային R16 մրցաշարին, որը տեղի կունենա հուլիսին Սեուլում, ասել է «Դիզարտ ստուդիո» ընկերության տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը` մրցաշարի հայկական փուլի հիմնական կազմակերպիչն ու հովանավորը։

«Պարային մրցաշարի հայկական փուլը, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր սիրում են բրեյք դանս պարել, կկայանա մայիսի 25–ին Yerevan Mall առևտրի կենտրոնում», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արիստակեսյանը։

Նա նշել է, որ հայկական փուլի հաղթողը հունիսի 7–ին Վորոնեժում կայանալիք մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու տոմս կստանա, ընտրական փուլին կմասնակցեն առաջին փուլերի հաղթողները, ովքեր ներկայացնում են ութ երկիր` Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Կորեա, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան ու Հայաստան։ Երկրորդ փուլի հաղթողը կմասնակցի Բրեյք դանսի համաշխարհային R16 մրցաշարին, որը տեղի կունենա հուլիսի 3–5–ը Սեուլում։

Մրցաշարի համակարգող Սիլվի Հակոբյանն իր հերթին նշել է, որ հայ պարողների ելույթները գնահատելու համար հանրապետություն կժամանի հատուկ ժյուրի, որի կազմում ընդգրկված են ԱՄՆ–ի, Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները։ Նրանք մրցաշարի շրջանակում նաև վարպետության դասեր կանցկացնեն։

Բրեյքդանսերների միության հայ ներկայացուցիչ Ազնավուր Վանյանը (Azo) նշել է, որ բացի Վորոնեժից ընտրական մրցաշարեր կանցկացվեն նաև աշխարհի շուրջ 30 քաղաքներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել