478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Pink Floyd–ը Չեռնոբիլի մոտակայքում գտնվող «մեռած քաղաքում» տեսահոլովակ է նկարահանել. ԶԼՄ
14:41
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Pink Floyd բրիտանական ռոք–խմբի «Marooned» գործիքային ստեղծագործության տեսահոլովակի նկարահանումների մի մասը կատարվել են Ուկրաինայի Պրիպյատ քաղաքում, որի բնակիչները տարհանվել են 1986 թ.–ին Չեռնոբիլի ԱԷԿ–ում տեղի ունեցած վթարից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով ABC ռադիոկայանի կայքին։

Գործիքային ստեղծագործության տեսահոլովակը ներկայացվել է հատուկ կայքում` նվիրված Pink Floyd–ի «The Division Bell» վերջին սկավառակի վերաթողարկմանը, որը երաժիշտները ձայնագրել էին 1994 թ.–ին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, տեսահոլովակի առաջին մասում ներկայացվում են Միջազգային տիեզերական կայանից նկարահանված Երկիր մոլորակի կադրերը, երկրորդ մասում` Ուկրաինայի լքված Պրիպյատ քաղաքի «գորշ պատկերները»։

Ինչպես գրում է Rolling Stones ամսագիրը, տեսահոլովակի երկրորդ մասում տեսախցիկը հետևում է մի տղամարդու, ով թաքնվում է քաղաքի ավերակներում։ Այդ կադրերը մերթ ընդ մերթ փոխարինվում են նույն վայրերի` ԽՍՀՄ ժամանակներում նկարված արխիվային կադրերով։

Ըստ Rolling Stones–ի տվյալների` տեսահոլովակի նկարահանումներն արվել են Ուկրաինայում ապրիլի սկզբին և տևել մեկ շաբաթ։ Տեսահոլովակի ռեժիսորն է բրիտանացի Օբրի Փոուելը (Aubrey Powell)։

Բրիտանական ռոք–խմբի վերջին ալբոմի վերաթողարկումը նվիրված է ալբոմի թողարկման 20–ամյակին, այն թողարկվել է 1994 թ.–ի ապրիլին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են երաժիշտ և կիթառահար Դևիդ Գիլմորը, ստեղնաշարային գործիքներ նվագող Ռիչարդ Ռայթն ու թմբկահար Նիկ Մեյսոնը։ Ալբոմի վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն Billboard 200–ում զբաղեցնում էր առաջին տեղը։

Պրիպյատ քաղաքի բնակիչները, որտեղ ապրում էին Չեռնոբիլի ԱԷԿ–ի մասնագետները, ամբողջովին տարհանվել են ԱԷԿ–ի վթարից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել 1986 թ.–ի ապրիլի 26–ին։ Չեռնոբիլի ԱԷԿ–ի 4–րդ էներգաբլոկում վթար էր տեղի ունեցել` 30 կմ շառավղով տարածքը ենթարկելով ռադիացիոն աղտոտման։ Միայն Ուկրաինայում վթարի հետևանքով առաջացած ռադիացիոն աղտոտման ընդհանուր մակերեսը կազմել էր 50 հազար քառակուսի կիլոմետր, տուժել էին նաև Ռուսաստանի և Բելառուսի տարածքները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել