480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրության բարեփոխումը Հայաստանի համար կենսական հարց է. ՍԴ նախագահ
18:20
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրության բարեփոխումը Հայաստանի համար կենսական հարց է, հակառակ դեպքում գոյություն ունեցող խնդիրները կսկսեն ավելանալ երկրաչափական պրոգրեսիայով, հայտարարել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Գերագույն արժեքներ պետք է լինեն մարդու իրավունքները, որոնք պետք է երաշխավորվեն գործող օրենքներով, մասնավորապես` Սահմանադրությամբ», – ասել է Հարությունյանը «Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը» թեմայով հրապարակային քննարկումների ընթացքում։

Նրա խոսքերով` Սահմանադրության բարեփոխումը պետք է դառնա իրավունքի գերակայության երաշխիքը սահմանադրական հարցերի լուծման գործում, որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին։

«Իշխանության սահմանափակումը, իշխանությունների տարբեր ճյուղերի միջև հակակշռի և հավասարակշռության համակարգի ստեղծումը կարող են մեր պետությունն իսկապես իրավական դարձնել», – հայտարարել է Հարությունյանը։

Նա առանձնահատուկ նշեց այն փաստը, որ մարդու իրավունքների մասին կետերը Սահմանադրության մեջ ներառված են չհամակարգված կերպով, ինչը տեղ է թողնում ազատ մեկնաբանության համար և որպես հետևանք` հանգեցնում է այդ իրավունքների ոտնահարման։

Քննարկումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և  USAID–ի կողմից Հայաստանի ԱԺ–ին սատարելու ծրագրի աջակցությամբ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ի որոշմամբ նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով։ Հանձնաժողովը մինչև 2014 թ.–ի հուլիսի 1–ը նախագահին կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Նախագահի կողմից հայեցակարգի հաստատվելուց հետո տասը ամսվա ընթացքում պետության նախագահին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների նախագիծը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։