485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հասարակության շրջանում բարձրանում է ընտանեկան բռնության դեպքում իրավունքների մասին իրազեկության մակարդակը բարձրանում է. փորձագետ
16:19
19 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչների իրազեկության մակարդակն ընտանեկան բռնության և այդ համատեքստում իրենց իրավունքների մասին տարեցտարի բարձրանում է, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Ասյա Հովանյանը։

Ըստ նրա, դրա վկայությունն այն է, որ Հայաստանի բնակիչները սկսել են ավելի հաճախ դիմել ոստիկանություն` ընտանեկան բռնության դիմումներով։

Նա միաժամանակ նշեց, որ, չնայած այդ դրական միտմանը, հանրապետության բազմաթիվ բնակիչներ մինչ օրս նախընտրում են հասարակության և իրավապահ մարմինների դատին չհանձնել իրենց ընտանեկան խնդիրները` նախընտրելով լռել ընտանիքներում բռնության դեպքերի մասին։

Հովանյանը պարզաբանեց, որ ժամանակակից հայ ընտանիքներում բռնության ամենատարածված տեսակը շարունակում է մնալ կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը, սակայն հազվադեպ չեն նաև հարսների նկատմամբ սկեսրայրի և սկեսրոջ ու երեխաների նկատմամբ ծնողների բռնության դեպքերը։

Միաժամանակ, ինչպես նշեց Հովանյանը, բռնության մեջ մեծացող երեխաները հետագայում հաճախ սկսում են արտացոլել իրենց ծնողների անառողջ հարաբերությունները սեփական ընտանիքների վրա` կամ բռնակալ դառնալով, կամ վիկտիմային վարքի («զոհի համախտանիշ») հակումներ ձեռք բերելով։ 

Դրանից խուսափելու համար հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը խորհուրդ է տալիս ծնողներին հնարավորին չափ զերծ պահել իրենց երեխաներին ընտանիքում բռնության ցանկացած դրսևորումից` անհրաժեշտության դեպքում փոխելով երեխայի միջավայրը, ինչպես նաև նրա հետ հոգեբանի մոտ համապատասխան խորհրդատվություն անցնելով։

Անդրեասյանը հերքեց նաև հանրապետության բնակիչների մեծամասնության շրջանում իշխող կարծիքն այն մասին, որ բռնությունը հայկական ընտանիքների ավանդական երևույթ է։ «Հնուց ի վեր հայ ընտանիքներում ընդունված է եղել հարգել և հոգ տանել մայրերին և հարսներին»,– ավելացրեց նա։

Փորձագետները կոչ արեցին հանրապետության բնակչությանն ավելի մանրամասն ուսումնասիրել սեփական իրավունքներն ու պարտավորությունները, և բռնության ցանկացած դրսևորման բախվելիս անհապաղ հայտնել այդ մասին իրավապահ մարմիններին։

Փորձագետների տվյալներով, Հայաստանի յուրաքանչյուր երրորդ կին դառնում է ընտանեկան բռնության զոհ, ընդ որում` կեսից ավելին կանոնավոր բռնության են ենթարկվում։

«Կանանց իրավունքների կենտրոնի» տվյալների համաձայն, ընտանեկան բռնության չորս հիմնական տեսակներից` ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական, Հայաստանում կանայք առավել հաճախ բողոքում են ֆիզիկական բռնությունից։ Ընդ որում` սեռական բռնության գրանցված դեպքերի թիվը շատ փոքր է, քանի որ հայկական ընտանիքներում այդ թեման արգելված է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։