484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է սահմանափակել և ավելի նպատակային դարձնել արտերկրում սովորող ուսանողներին բանակից տարկետումը
14:46
16 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային ժողովն ուրբաթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծը, որին համապատասխան` ծրագրվում է սահմանափակել և ավելի նպատակային դարձնել արտերկրում սովորող ուսանողներին բանակից տարկետումը։

Օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ` 20, ձեռնպահ` 6։

Ինչպես քննարկումների ընթացքում նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր կառավարության օժանդակությամբ գործող «Լույս» հիմնադրամն ուսանողներին ուղարկում է աշխարհի 10 առաջատար բուհեր` զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելով։

«Վարկանիշով 11–րդ բուհ ընդունված դիմորդն արդեն տարկետում չի ստանում։ Միաժամանակ միջկառավարական համաձայնագրերով զինվորական ծառայությունից տարկետում են ստանում նաև նույնիսկ ազգային չափանիշներով, էլ չխոսենք արդեն միջազգայինների մասին, անհասկանալի բուհեր։ Եվ ստացվում է, որ աշխարհի լավագույն բուհերից 11–րդն ընդունվող ուսանողը տարկետում չի ստանա, իսկ երկրի 600–րդ «իքս» բուհն ընդունված մարդը կստանա»,– ասաց Աշոտյանը։

Այդ պատճառով հետաձգումը պետք է ավելի նպատակային դարձնել` ելնելով երկրի տնտեսության համար կարևոր մասնագիտություններից։ «Իրավաբաններն ու տնտեսագետները մեզ մոտ շատ են, իսկ գյուղատնտեսներն ու կենսատեխնոլոգները.... Ահա սա է հարցը»,– ավելացրեց Աշոտյանը։

Ըստ նրա` բուհերի և մասնագիտությունների ցուցակը կմշակվի ավելի ուշ և թափանցիկ կլինի հասարակության համար։

Նա միաժամանակ պարզաբանեց, որ խոսքն այդ բուհերի կրթաթոշակներից հրաժարվելու մասին չէ, այլ տարկետում տրամադրելուց հրաժարվելու մասին։

«Բանակից զորացրված պատանին կկարողանա ընդունվել կրթաթոշակով այդպիսի բուհ»,– նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։