483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ավելի քան 110 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում այս տարի
14:30
16 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այս տարվա հունվարից ապրիլ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի 110 նոր դեպք է գրանցվել, հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական վերահսկողության բաժնի պետ Արշակ Պապոյանը։

«Ամբողջ 2013 թվականին երկրում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով հիվանդացության 238 նոր դեպք, և դա վերջին տարիներին ամենաբարձր տարեկան ցուցանիշն է։ Միաժամանակ, 1988 թվականից երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է հիվանդության 1730 դեպք»,– ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Պապոյանը։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, մինչ օրս Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի պատճառով մահվան 351 դեպք, որոնցից 11–ը` այս տարի։

«Ընդհանուր առմամբ, հայ քաղաքացիների շրջանում գրանցված ՄԻԱՎ վարակակիրների թվի աճը պայմանավորված է բուժհետազոտության դիմումների թվի աճով։ Այսպես, տարեկան հատուկ անալիզ հանձնելու համար մեզ դիմում է մոտ 100 հազար մարդ»,– ասաց Պապոյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Փորձագետն ավելացրեց նաև, որ առավելագույն ռիսկի խմբում են 25-39 տարեկան մարդիկ։ Միաժամանակ վարակման առավել տարածված ճանապարհը սեռական կոնտակտներն են։

«Եթե դեռ հինգ տարի առաջ առավել հաճախ ՄԻԱՎ էր ախտորոշվում թմրանյութեր օգտագործող մարդկանց մոտ, ապա այսօր ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը վարակվում է հետերո կամ հոմոսեքսուալ կապերի հետևանքով։ Միաժամանակ, ՄԻԱՎ հիմնական կրողները` մոտ 75 տոկոսը, արտերկրից հայրենիք վերադարձած մարդիկ ու նրանց զուգընկերներն են»,– նկատեց Պապոյանը։

Ամենից շատ վիրուսը տարածված է Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերում։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական վերահսկողության բաժնի պետ Ժանետա Պետրոսյանը նշեց, որ հիվանդության տարածման կանխարգելման կարևոր դերը տվյալ հիվանդության մասին հասարակությունում իրազեկության մակարդակի բարձրացումն է։

Նա նշեց նաև, որ մայիսի 18–ին ամբողջ աշխարհը կնշի ՁԻԱՀ–ից մահացածների հիշատակի օրը, և այդ կապակցությամբ Հայաստանում կանցկացվեն որոշակի միջոցառումներ, որոնց մասին մանրամասն տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։