480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ում ՌԴ դեսպանության շեֆ խոհարարը մրցանակ է ստացել սև խավիարի սոուսով սաղմոնից պատրաստված պաղպաղակի համար
12:18
16 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում ՌԴ դեսպանության շեֆ խոհարար Ռոման Շչադրինը հինգշաբթի հանդիսատեսի համակրանք մրցանակի է արժանացել Վաշինգտոնում Embassy Chef Challenge 2014 դիվանագիտական ներկայացուցչությունների շեֆ խոհարարների մրցույթում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ժյուրիի մրցանակը ստացավ Թաիլանդի դեսպանության խոհարարը։

Շչադրինը համտեսի տոմսի համար 250 դոլար վճարած մայրաքաղաքային բոմոնդին ներկայացրել է Ամերիկայում անհայտ կերակրատեսակ` սաղմոնից պատրաստած պաղպաղակ։ Գեղեցիկ մատուցված նախուտեստն իրենից ներկայացնում է պանրե բլիթ` սաղմոնից պատրաստած պաղպաղակով` սև խավիարով բեշամել սոուսով։ «Այդ բաղադրատոմսը ես գտել եմ հին գրքում, այն մատուցում էին դեռևս Եկատերինա երկրորդ թագուհու արքունիքում։ Դա ռուսական ակցենտով էկզոտիկ բաղադրատոմս է։ Դեղնուցը եփվում է սերուցքով, յուղը լցվում է տարայի մեջ, որը դրվում է սառույցով դույլի մեջ, և տարան մշտապես պտտվում է։ Հենց թանձրանում է` կարելի է մատուցել»,– պարզաբանել է Շչադրինը «ՌԻԱ Նովոստիին»։

Ստանալով բյուրեղապակե մրցանակը հյուրերի քվեարկության արդյունքներով` Շչադրինը լրագրողներին պատմել է, որ կերակրատեսակն ընտրել է ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ համատեղ։ «Ես ընտրության համար մի քանի կերակրատեսակ առաջարկեցի, իսկ նա ինձ խորհուրդ տվեց սա»,– ասել է Շչադրինը, ով ավելի վաղ աշխատել է Մոսկվայի մարզի «Պրահա» ռեստորանում և Արգենտինայում ՌԴ դեսպանությունում։

«Ես միշտ խորհրդակցում եմ իմ դեսպանի հետ»,– դիվանագիտորեն ավելացրել է խոհարարը։ Նա շնորհակալություն է հայտնել մյուս դեսպանությունների խոհարարներին, որ նրանք բարձր են գնահատել իր կերակրատեսակը հյուրերի հետ միասին։

Շչադրինից ոչ պակաս հաղթանակի համար ուրախ էր Թաիլանդի դեսպանության շեֆ խոհարար Ջիրապորն Բունլերթը։ Նա սաղմոնից կարպաչոյով հաճելի թաիլանդական աղցան էր պատրաստել և դրա համար ստացել էր Վաշինգտոնի հայտնի խոհարարներից և տեղական մամուլի ռեստորանային քննադատներից բաղկացած ժյուրիի մրցանակը։ Մյուս մասնակիցներից աչքի են ընկել նորվեգացիները, ովքեր թռչնամսի կտորներով և վահանաձկով նախուտեստ էին պատրաստել, ինչպես նաև Ուզբեկստանի դեսպանության շեֆ խոհարարը, ով ներկայացրել էր տոնական փլավ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
29 Հունիսի 2017
Սուրենյանը խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե Երևանում +40C°–ից բարձր լինի (ՖՈՏՈ)
Սուրենյանը խոստացել է, որ Հովերի հետ համատեղ լուսանկարից հետո եղանակը կհովանա:
15:25
29 Հունիսի 2017
Հայերը ժլատ են Facebook-ում like–երի առումով. փորձագետ
Facebook-ում օրական ավելի քան 800 մլն like է դրվում։
14:13
29 Հունիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը նորմայից բարձր կլինի
Հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կլինի 7:
12:02
29 Հունիսի 2017
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել
Ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում։
11:42
29 Հունիսի 2017
Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
48 տարեկանում կյանքից հեռացել է Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։
11:18
29 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինը 6 ժամ պարել է Ազատության հրապարակում և արևահար եղել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։