484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի դատարանը որոշել է 200 հազար եվրո վճարել պետհեռուստատեսության 20 ազատված լրագրողներին
11:52
16 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունական Կրետե կղզու Իրակլիոնե դատարանը հինգշաբթի երեկոյան անօրինական է ճանաչել ERT պետական հեռուստատեսության 20 աշխատակիցների ազատումը և որոշել է նրանց 200 հազար եվրո ընդհանուր գումարի փոխհատուցում վճարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը։

Գործակալության տեղեկացմամբ` կառավարությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումն ավելի բարձր ատյանում։

Դատարանի որոշմամբ` տեղական հեռուստաալիքի 20 աշխատակիցներ 9 հազար եվրոյից մինչև 13 հազար եվրոյի փոխհատուցում կստանան. դա այն աշխատավարձն է, որը նրանք պետք է ստանային մինչև 2013 թվականի հունիսի 13–ը, երբ հայտարարվել է ազատման մասին, մինչև 2013 թվականի դեկտեմբերի 2–ը, երբ հայց է ներկայացվել։ «Քանի որ ազատումն անօրինական է ճանաչվել, կարող է պահանջվել նաև դեկտեմբերից հետո ընկած ժամանակահատվածի աշխատավարձը»,– հայտնեց պետհեռուստատեսության աշխատակիցների փաստաբան Տասոս Պետրոպուլոսը։
Խմբագիրների միության համահունական ֆեդերացիան ողջունել է դատարանի որոշումը և աշխատողների պայքարը պետական հեռուստառադիոհեռարձակման հակաժողովրդավարական փակման դեմ։ Ձախ ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ  կուսակցությունը դատարանի որոշումն անվանել է «քաղաքական արդարության» վերականգնում։

Հունաստանի կառավարությունը 2013 թվականի հունիսի 11–ին հայտարարել է ERT–ի փակման մասին` նրան մեղադրելով ֆինանսները մսխելու և ոչ թափանցիկ գործելու մեջ։ Լրագրողները դա համարել են քաղաքական հաշվեհարդար կառավարությանը քննադատելու համար և հրաժարվել են լքել շենքը։ Հինգ ամիս աշխատելով առանց աշխատավարձի` նրանք շարունակել են հաղորդումներ պատրաստել և հեռարձակել համացանցով։ 2013 թվականի նոյեմբերի 7–ի լույս գիշերը ոստիկանությունը պետհեռուստատեսության շենքը մաքրել է բողոքող լրագրողներից։

Հեռուստատեսության փակումը եռակուսակցական կոալիցիայի փակման պատճառ է դարձել։ Նոյեմբերին ընդդիմությունը խորհրդարանում դրել է կառավարության վստահության հարցը, բայց չի կարողացել հասնել նրա հրաժարականին։ Ներկայում լրագրողները շարունակում են հեռուստաալիքի ինտերնետ–հեռարձակումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։