486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կբացվի Երևանում
18:52
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, որի շրջանավարտն է եղել Վարդանյանը,  հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը:

Միջոցառումը կազմակերպել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և ԵՊԼՀ շրջանավարտ Գոհար Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր (ԵՊԼՀ) Գայանե Գասպարյանը, ով Գոհար Վարդանյանին կշնորհի ոսկե մեդալ` հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Միջոցառման շրջանակներում կկայանա նաև Գևորգ և Գոհար Վարդանյանի անվան ռազմահայրենասիրական կենտրոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և այլ հյուրեր:

Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924 թվականին փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում։ 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ, և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ։

Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզությանը կապեց Գևորգ Վարդանյանը։1940թ.-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

«Ամիրը» (Գ.Վարդանյանի օպերատիվ ծածկանունը) ակտիվ մասնակցություն է ունեցել Թեհրանի համաժողովի «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովմանը 1943 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին։

1951 թվականին նա եկել է Հայկական ԽՍՀ, որտեղ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Այնուհետև սկսվել է էքստրեմալ պայմաններում և տարբեր երկրների բարդ պայմաններում անօրինական հետախույզի երկարամյա աշխատանքը։

Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Վարդանյան ամուսինների արտասահմանյան գործուղումը տևել է ավելի քան 30 տարի։

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության վաստակը նշվել է Խորհրդային միության հերոսի կոչումով, մի շարք շքանշաններով և մեդալներով, գերատեսչական բարձր պարգևներով։

Հայաստանի ԱԱԾ ղեկավարությունը Գևորգ Վարդանյանին պարգևատրել է «Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով։ Նրան շնորհվել է «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կոչում։ Գևորգ և Գոհար Վարդանյանների օպերացիաների մասին նյութերը ներկայացված են Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանում։ Գևորգ Վարդանյանը պարգևատրվել է նաև հայկական Պատվի շքանշանով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։