484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության ղեկավարը որոշել է թմրանյութերի դեմ պայքարել մոլորակային մասշտաբով
12:27
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության (ԹՇՎԴԾ) պետ Վիկտոր Իվանովն առաջարկում է Աֆղանստանում  թրմանյութերի արտադրության մոլորակային կենտրոնի դեմ պայքարի միջազգային շտաբ ստեղծել։ Աֆղանստանն աշխարհում հերոյին արտադրող խոշորագույն երկիրն է, որի մեծ մասը մատակարարվում է Ռուսաստան։

«Վերը նշվածի կապակցությամբ առաջարկում եմ ձեռնարկել թմրանյութերի արտադրության մոլորակային կենտրոնների չեզոքացմանն ուղղված հետևյալ միջոցները։ Ստեղծել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության մոլորակային կենտրոնի դեմ պայքարի միջազգային շտաբ կամ գրասենյակ», – ասել է Իվանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իվանովի խոսքով` շտաբի խնդիրը պետք է դառնա Աֆղանստանում մինչ օրս իրարից անկախ գործող հակաթմրանյութային ծրագրերի համախմբումը և գործուն, միջազգային հանրության կողմից վերահսկվող մեխանիզմի ստեղծումը, որն ուղղված է թմրանյութերի արտադրության չեզոքացմանը։ «Մենք մոտ ապագայում տեսնում ենք, որ Աֆղանստանը կդառնա ուժեղ և բարգավաճ պետություն։ Սակայն դրա համար հարկավոր է զարգացման վրա խաղադրույք անել», – հայտարարել է ՌԴ ԹՇՎԴԾ–ի պետը։

Ավելի վաղ ՌԴ ներկայացուցիչները բազմաթիվ անգամ մեղադրել են միջազգային կոալիցիային, որը 2000–ականների սկզբում զորք մտցրեց Աֆղանստան։ ՌԴ–ն մեղադրել է, որ միջազգային կոալիցիան չի ցանկանում պայքարել թմրանյութերի տեղական արտադրության դեմ։ ՆԱՏՕ–ում բացատրել են, որ կակաչի ցանքատարածությունների դեմ պայքարը կարող է հարվածել տեղի գյուղացիներին, ինչը չի կարելի թույլ տալ։

ԹՇՎԴԾ–ի տվյալներով` ամեն տարի Աֆղանստանում արտադրվում է հերոյինի մոտ 150 մլրդ միանգամյա դեղաքանակ և հաշիշի մոտ 30 մլրդ միանգամյա դեղաքանակ։ Մակերեսը, որի վրա Աֆղանստանում թմրանյութ է արտադրվում, 2013 թ.–ին կազմել է ռեկորդային 209 հազար հեկտար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: