484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ուռուցքաբանը խորհուրդ է տալիս հայ կանանց պարբերաբար հետազոտություն անցնել
15:54
14 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ կանայք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սեփական առողջությանը և պարբերաբար բժշկական հետազոտություններ անցնեն ուռուցքների առկայության կամ բացակայության վերաբերյալ, ասաց Առողջության հայ–ամերիկյան կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

«Կանայք պետք է հետևեն իրենց և իրենց առողջությանը, նախևառաջ` հանուն սեփական ընտանիքի և երեխաների։ Այդ պատճառով անհրաժեշտ է գոնե տարին մեկ անգամ բժշկական հետազոտություններ անցնել։ Բազմաթիվ կանայք հետազոտության վախից դրդված` բարդացնում են իրավիճակը»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, վերջին 17 տարիներին հայ հասարակությունը և, մասնավորապես, երիտասարդությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը։

Նշելով, որ կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան մոտ 35 հազար կնոջ` նա նշեց, որ կանխարգելիչ հետազոտությունների շնորհիվ նորագոյացություններ են հայտնաբերվել մոտ 4000 կանանց մոտ, ովքեր հաջողությամբ վիրահատվել են։

«Օրական մեր կենտրոնն այցելող կանանց մոտ 30 տոկոսն է գալիս հետազոտության միայն կանխարգելիչ նպատակներով, ինչը շատ է օգնում մեր մասնագետներին ուռուցքը հայտնաբերել վաղ փուլում, և փոքր վիրաբուժական միջամտության միջոցով կանխել հիվանդության զարգացումը»,– ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ ամենամյա հետազոտություններ պետք է անցնեն ինչպես երիտասարդ աղջիկները, այնպես էլ հատկապես 35 տարեկանից բարձր կանայք։

Ըստ նրա, հունիսի 3-7–ը Կենտրոնում վիրահատություններ կանցկացնի ԱՄՆ–ից ժամանած մասնագետը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հակոբյանը, Կենտրոնում կրծքագեղձի ամբողջական հետազոտության արժեքը կազմում է 20 հազար դրամ (շուրջ $50), ինչը բավականին էժան է արտերկրում կատարվող նույն հետազոտությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։