481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրոպայի օրվա» շրջանակներում Հայաստանում մայիսի 17–24–ը տեղեկատվական շաբաթ կանցկացվի
16:41
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրոպայի օրվա» շրջանակներում Հայաստանում մայիսի 17–24–ը տեղեկատվական շաբաթ կանցկացվի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը։

««Եվրոպայի օրը» հիանալի հնարավորություն է, որպեսզի մենք գիտակցենք մեր ձեռքբերումներն ու մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջև միասնական Եվրոպայի ստեղծման գործում», – ասել է նա։

Հայաստանում ԵՄ կենտրոնի կողմից անցկացվող Շաբաթվա ընթացքում հանրապետության մի շարք քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի մայիսի 17–ին Հայաստանի մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքում։ Միջոցառումները կավարտվեն մայիսի 24–ին Երևանում կայանալիք համերգով և ցուցահանդեսով։

Միլանում 1985 թ.–ին տեղի ունեցած ԵՄ Գլխավոր վեհաժողովի ընթացքում որոշում է ընդունվել մայիսի 9–ը Եվրոպայի օր հռչակելու մասին։ Եվրոպայի օրը խաղաղության և միասնության ամենամյա տոն է ԵՄ–ի և ԵԽ–ի երկրներում։ Գոյություն ունեն Եվրոպայի երկու առանձին օրեր, որոնք նշվում են մայիսի 5–ին և 9–ին (Եվրոպայի խորհրդի և, համապատասխանաբար, Եվրոպական միության ստեղծման օրերը)։Առանձին եվրոպական երկրներում Եվրոպայի օրը նշվում է ԵՄ–ի կազմում այդ երկրների ներառման օրը։

Հայաստանում «Եվրոպայի օրը» նշվում է 2010 թ.–ից և ուղեկցվում է Երևանում և հանրապետության այլ քաղաքներում տեղի ունեցող մի շարք տոնական միջոցառումներով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: