477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցեցին Երևանում Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացմանը
15:01
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանում գտնվող նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի մասնակցեցին Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, հայտնի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացմանը։

Երկու երկրի նախագահները շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև երևանցիներին Միսաք Մանուշյանի հիշատակի միջոցառմանը մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու համար։

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ.–ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915թ.–ին Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։

Ուսումն ավարտելուց հետո 1925թ.–ին նա տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932–1937 թվականներին զբաղվել է ժամանակակից ամսագրերի խմբագրմամբ։ Այստեղ էլ 1933 թվականին Մանուշյանն ընդգրկվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ Ուժերը փորձել է պոեզիայում։

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում, պատվում են, որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկին։ 1946 թվականին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը շուտով թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում։

Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։