484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Մոսկվայի տանն անցկացված միջոցառման ժամանակ վետերանները նվերներ են ստացել
11:15
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական Մեծ պատերազմի վետերանները նվերներ են ստացել Երևանի «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման շրջանակում։

Ինչպես հայտնեցին Կենտրոնի մամուլի ծառայությունից, նախօրեին Մոսկվայի Տանն անցկացվել է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «Дорогие мои старики...» («Իմ սիրելի ծերուկներ») լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69–ամյակին։ Միջոցառումը կազմակերպել է «Մոսկվայի տունը» Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ։

Ցուցահանդեսին հրավիրված են եղել Հայրենական Մեծ պատերազմի 100 վետերաններ, ում լուսանկարներից էլ հավաքվել էր բացառիկ ցուցադրությունը։

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո «Մոսկվայի տունը» բոլոր ներկաների համար տոնական ֆուրշետ էր պատրաստել, ինչպես նաև նվերներ վետերանների համար։

Սխրանքի համար շնորհակալական խոսքով վետերաններին է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանության երրորդ քարտուղար Անդրեյ Խարչենկոն։ «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թութունջյանն իր ելույթում ընդգծեց, որ ՀՄՊ վետերանները միշտ Մոսկվայի տան ուշադրության կենտրոնում են, որը հնարավորության սահմաններում փորձում է աջակցել նրանց և ուրախացնել նրանց պատվին կազմակերպվող միջոցառումներով։

«Ցանկանում եմ Ձեզ բոլորիդ, նախևառաջ, առողջություն, որ մեկ տարի անց մայիսի 9–ին նույն կազմով հանդիպենք ձեզ հետ Մոսկվայի տանը և նշենք ՀՄՊ–ում Հաղթանակի 70–ամյակը»,– ավելացրել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։