481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՊԴ–ն խնդրում է հայ հոգևորականներին Ուկրաինայում իրականացվող արյունահեղությունը դադարեցնելու կոչ անել
10:34
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Պետդումայի` հասարակական միությունների և կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը (ՌԱԴԿ) ուղերձներ է հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմերի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, որոնցում խնդրում է նրանց հրապարակայնորեն կոչ անել ուկրաինական իշխանություններին դադարեցնել բռնությունն ու արյունահեղությունը։

Պատգամավորի կարծիքով, այդ կոչը կարող է ներգործություն ունենալ, քանի որ Ուկրաինայում մարդկանց արյուն է թափվում նաև երկրի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովի որոշումների հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նիլովն իր նամակներում նշում է, որ ամբողջ աշխարհը հիշում է հարյուր տարի առաջ կատարված Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն, և տառապած հայ ժողովուրդը դեռևս մինչև վերջ չի վերապրել այդ ողբերգության հետևանքները, որի ժամանակ աննկարագրելի դաժանությամբ ոչնչացնում էին մարդկանց։ Նա գրում է, որ մարդկությունն անցյալից դասեր է քաղել, և «այսօր մենք Ուկրաինայում մարդասիրական աղետի վկաներ ենք»։ Նիլովի կարծիքով, այնտեղ կատարվողն արդեն փաստացի կարելի է ցեղասպանություն կոչել։

«Ինչպես հայտնի է, նա (Ավակովը) հայկական արմատներ ունի, և այդ պատճառով ես խնդրում եմ ձեզ` որպես հոգևոր առաջնորդի, ով անհերքելի հեղինակություն ունի հայ հասարակությունում, օգտագործեք ձեր ազդեցությունը հանուն արյունահեղության և բռնության դադարեցման... Հնարավոր է, որ ձեր հրապարակային կոչը կանգնեցնի արյունահեղությունը, դադարեցնի բռնության ալիքը, որը միայն արցունքներ, ցավ, ավերածություն և մահ է բերում»,– ասվում է պատգամավորի ուղերձներում, որոնց կրկնօրինակները տրամադրվել են ՌԻԱ Նովոստիին։

Նիլովը նշում է, որ այսօր բռնությունից տուժում են Ուկրաինայի բոլոր բնակիչները, այդ թվում` հայերը, ընդ որում, ամենամեծ հայկական համայնքը, հենց Ավակովի խոսքով, Դոնեցկում է։ «Մեղավորները դեռ կարող են ուշքի գալ և վերջ դնել եղբայրասպանությանը։ Կարող է` հայ ժողովրդի զոհերի մասին հիշեցումը ցնցի նրա որդիներից մեկի` Արսեն Ավակովի սիրտը, որ ցավակից լինի նրանց, ովքեր այսօր Ուկրաինայում սգում է զոհերի հիշատակը, և դա կփրկի երկրի քաղաքացիների կյանքերը»,– գրում է խորհրդարանականը։

Նմանատիպ նամակ էլ, Նիլովի խոսքով, ուղղվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։