+2
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի դեսպան. մեր ժողովուրդները բազմաթիվ երկրներ են ազատել օկուպացիայից և խաղաղություն են բերել Եվրոպային

16:03
08 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեր ժողովուրդները խաղաղություն են բերել Եվրոպային և ֆաշիստական օկուպացիայից մի շարք երկրներ են ազատել, ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հինգշաբթի Երևանում միտինգ–ռեքվիեմի ժամանակ։

Միտինգ–ռեքվիեմը անցկացվել է 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 69–րդ տարեդարձի առիթով։ Կազմակերպիչներն են` «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը` Ռուսաստանի դեսպանության և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության օժանդակությամբ։

Տոնական միջոցառումն ընթացել է Հրազդանի կիրճում` Խորհրդային Միության հերոսների արձան–աղբյուրների մոտ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Բելառուսի և Ղազախստանի դեսպաններ Ստեպան Սուխորենկոն և Այիմդոս Բոզժիգիտովը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը, բազմաթիվ հյուրեր։

Հավաքվածները զոհերին հարգանքի տուրք են մատուցել լռության րոպեով։

«Մեր ժողովուրդները դիմակայել են իրենց Հայրենիքի համար արյունահեղ մարտերում, խաղաղություն են բերել Եվրոպային, և բազմաթիվ երկրներ ազատել նացիստական օկուպացիայից»,– ասաց դեսպանը։

Նա նշեց, որ հայ և ռուս ժողովուրդների եղբայրական սերը ռազմական դաժան փորձությունների տարիներին դեպի ապագան նայող ռուս–հայկական անքակտելի դաշնակցային գործընկերության հիմքն է։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը հայտնել է, որ Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին Հրազդանի կիրճում պատվելը բարի ավանդույթ է դարձել։

«Չնայած եղանակային պայմաններին` ամեն տարի այստեղ հավաքվում են երիտասարդներ, վետերաններ, ում թանկ է մեր պապերի հիշատակը»,– ասաց Կալինինը։

Պատերազմի և աշխատանքի վետերանների անունից հավաքվածներին շնորհավորեց Հայաստանում Վետերանների միության նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանը։ Նա նշեց, որ իրենց կյանքը հաղթանակի համար տված հերոսներով պետք է հպարտանա յուրաքանչյուր մարդ։

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Խորհրդային միության երիտասարդ հերոսների հուշարձան–աղբյուրներին, ինչից հետո կայացավ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր քայլերթը։

Ավելի ուշ կայացավ տոնական համերգ, բացվեց դաշտային խոհանոց։ Երիտասարդությունը կարողացավ շփվել Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ։

Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց համազորային ազգային դիվիզիա՝ Կ. Վորոշիլովի անվան 76-րդ դիվիզիան, որը ստեղծվել էր դեռ 1922 թ.-ի սեպտեմբերին, 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ դիվիզիաները: Շատ հայեր են մարտնչել 31-րդ, 61-րդ և 320-րդ հրաձգային դիվիզիաների շարքերում, իսկ Թամանյանի հայտնի 89-րդ հայկական դիվիզիան, որը ղեկավարել է լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանը, մասնակցել է Բեռլինի գրավմանը:

Բացի այդ, հայերը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում մասնակցել են պարտիզանական շարժմանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Եվրոպայի տարածքում թշնամու թիկունքում գերմանական զորքերի ջախջախմանը: Այսպես, Ֆրանսիայի ազգային հերոս դարձավ Միսաք Մանուշյանը՝ ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից մեկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ զորավարներից են՝ Խորհրդային Միության երկակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը,ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը: Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկվել վեց մոտոհրաձգային դիվիզիաներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել