486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական պատերազմը թույլ տվեց կանխել հայերի նոր ցեղասպանությունը. դիվանագետ
16:52
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական պատերազմի հաղթանակը թույլ տվեց կանխել հայերի նոր ցեղասպանությունը, կարծում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը։

«Եթե մենք չկարողանայինք հաղթել, ապա այստեղ մեծ չարիք կլիներ, կկրկնվեր ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ 1915 թ.–ին, բայց այն կլիներ ավելի կոշտ, ֆաշիստական ձևով», – ասել է Շապովալովը Հայրենական պատերազմի տարիներին Երևանի հոսպիտալներում մահացած խորհրդային զինվորների հուշարձանին և գերեզմաններին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։

Հայրենական պատերազմի տարիներին կենտրոնանալով Հայաստանի սահմանի մոտ` տասնյակ թուրքական դիվիզիաներ սպասում էին Ստալինգրադի մոտ խորհրդային զորքի պարտությանը, որպեսզի ներխուժեն Հայաստան։ Փորձագետների և պատմաբանների կարծիքով` նման պայմաններում հայերի նոր ցեղասպանության վտանգն իրական էր։ Շապովալովի խոսքերով, այս գերեզմանատանը թաղված հերոսնեը պատերազմում էին ոչ միայն իրենց հողի, տների համար, այլև մի ողջ ժողովրդի` Խորհրդային Միության ժողովրդի գոյության համար։ Դիվանագետն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հերոսների հիշատակը։

«Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամ» ՀԿ–ի գործադիր տնօրեն Իվան Սեմյոնովն իր հերթին հայտարարել է, որ հարկավոր է հարգել պատերազմի հերոսների հիշատակը հատկապես հիմա, երբ հետխորհրդային հանրապետություններից մեկում` Ուկրաինայում ֆաշիզմի սուր խնդիր է ծագել։

«Այժմ մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք պայքարելու այդ ֆաշիստական չարիքի, նացիզմի դեմ և պահպանել այն, ինչ արել և պահպանել են մեր հայրերը», – ավելացրել է Սեմյոնովը։

Մեկնաբանելով Ուկրաինայում նացիզմի դրսևորումների մասին Սեմյոնովի խոսքերը` կազակների գեներալ, Հայ–ռուսական կազակական միավորման Գլխավոր շտաբի պետ Անատոլի Առաքելյանը հայտարարել է, որ յուրաքանչյուրից կախված է, թե նացիստներին որքան կթույլատրվի մոտենալ երկրի սահմաններին։

Նա հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը երբեք թույլ չի տա նեոնացիստներին գլուխ բարձրացնել Հայաստանում։

Ծաղկեպսակներ դնելու արարողությունը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական զինվորական գերեզմանատանը։ Արարողության կազմակերպիչներն են Երևանում գտնվող Մոսկվայի տունը և Հայաստանի Հանրապետության ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամը։ Միջոցառմանը մասնակցել են պատերազմի վետերաններ, Հայ–ռուսական կազակական միավորման ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։

Միջոցառման ֆոտոռեպորտաժը ներկայացված է  Facebook սոցցանցի «Նովոստի–Արմենիա» գործակալության պաշտոնական էջում։

1941 թ.–ի հունիսից մինչև 1945 թ.–ի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, որոնցից մոտ 200 հազարը զոհվել է մարտերի ժամանակ։ Պատերազմի տարիներին 106 հայ դարձել է Խորհրդային Միության հերոս, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այդ կոչմանը։ Բացի այդ, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի լիարժեք ասպետներ։

Երկրորդ համաշխարհայինի խոշորագույն զորապետերի թվում են Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան)։

Հայ ժողովուրդը պատրաստել և ճակատարամարտ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ 89–րդ Թամանյանի դիվիզիան հասել է մինչև Բեռլին։ Հայկական սփյուռքի մոտ 100 հազար ներկայացուցիչ մասնակցել է Դիմադրության շարժմանը, պատերազմել է դաշնակիցների բանակների կազմում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։