486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է «Կոտրենք կարծրատիպերը» միջազգային երիտասարդական ծրագիրը
13:19
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային երիտասարդական «Կոտրենք կարծրատիպերը» ծրագիրն է մեկնարկել Երևանում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Կոմիսիայի կողմից, Youth in Action ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները, երիտասարդական ծրագրին մասնակցում են 18-25 տարեկան 30 երիտասարդներ վեց երկրից` Հայաստան, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան:

«Ծրագրի նպատակն է իրականացնել միջմշակութային երկխոսություն, այնպես անել, որ մասնակիցները ներկայացնեն իրենց երկրների մշակույթների միջև եղած տարբերությունները, հարաբերությունները, նախատեսվում է նաև համատեղ աշխատանքի միջոցով հասկանալ միմյանց ավանդույթներն ու սովորույթները»,- հայտնեցին կազմակերպիչները։

Ինչպես հայտնեց միջոցառման կազմակերպիչ «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ի ղեկավար Արփինե Կոստանյանը, 6 տարբեր երկրների մասնակիցներին կտրվի գիտելիք այն մասին, թե ինչ է մշակույթը, ինչ շերտեր ունի, ինչպես է այն ձևավորվում, ինչպես նաև կփորձեն ամրապնդել հանդուրժողականություն ու հարգանք այլ մշակույթների նկատմամբ:

«Մեր կազմակերպությունն անելու է ամեն ինչ, որպեսզի լավագույնս ու ճշգրիտ ներկայացվի հայկական մշակույթը, քանի որ հենց Հայաստանում է անցկացվում ծրագիրը. նախատեսվում են մշակութային մի քանի այցելություններ տարբեր մշակութային կենտրոններ, թեմային նվիրված դասախոսություններ հրավիրված մասնագետների կողմից ու մշակութային ներկայացումներ»,- նշեց Կոստանյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։