483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Coca-Cola–ն հետևում է Pepsi–ի օրինակին` ըմպելիքից վերացնում է մտահոգություն առաջացնող սննդային հավելումը. ԶԼՄ
13:05
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Coca-Cola ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է իր բոլոր ըմպելիքների բաղադրությունից հանել սպառողների մտահոգությունն առաջացնող Е433 սննդային հավելումը (բրոմային բուսական յուղ), երեքշաբթի հաղորդում է BBC հեռուստառադիոընկերությունը։

Բրոմային բուսական յուղը (BVO) օգտագործվում է որպես համը կայունացնող բաղադրիչ, սակայն կիրառվում է նաև նյութերը բռնկումից պաշտպանելու համար։

Ընկերության ներկայացուցիչ Ջոշ Գոլդի խոսքով` ըմպելիքի բաղադրությունից այդ հավելումը հանելու որոշումը չի բխել անվտանգության նկատառումներից, քանի որ Coca-Cola–ի բոլոր քիմիական տարրերը հավանության են արժանացել միջազգային մակարդակով։

Միաժամանակ BBC–ից նշում են, որ ընկերության որոշման պատճառ են դարձել հասարակության ուժգնացած ճնշումն ու մտահոգությունը։ Մասնավորապես, բրոմային բուսական յուղը ըմպելիքի բաղադրությունից հանելու մասին խնդրագրերը մի քանի հազար ստորագրություն են հավաքել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գազավորված ըմպելիքի շուկայում Coca-Cola–ի մրցակից Pepsi ընկերությունն իր հերթին 2013 թ.–ին արդեն հանել է BVO–ն իր Gatorade ըմպելիքի բաղադրությունից։ Այս տարի ընկերությունը «ակտիվորեն աշխատում է, որ այդ հավելումը հանի մնացած արտադրանքի բաղադրությունից», – տեղեկացրել է Pepsi–ի ներկայացուցիչը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։