480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտյանն իր բոլոր եվրոպացի ընկերներին կոչ է անում քվեարկել Արամ MP3–ի օգտին
11:21
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում հորդորել է իր բոլոր եվրոպացի ընկերներին Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում քվեարկել Արամ MP3–ի (Արամ Սարգսյան) օգտին։

«Իմ սիրելի եվրոպացի ընկերներ։ Անկեղծորեն հույս ունեմ, որ դուք կաջակցեք Եվրատեսիլ երգի մրցույթում հայ ներկայացուցիչ Արամ МР3–ին։ Քվեարկեք «NOT ALONE» տպավորիչ երգի օգտին։ Մենք միայնակ չենք», – նշել է Աշոտյանը։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։ Մրցույթն անցնում է «Միացիր մեզ» (Join Us) կարգախոսով` կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ սիրած եվրոպական մրցույթին։

2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։ Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: