486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մամուլի ազատության մակարդակով աշխարհի 197 երկրների շարքում զբաղեցնում է 134–րդ տեղը. Freedom House
14:04
05 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մամուլի ազատության մակարդակով աշխարհի 197 երկրների շարքում զբաղեցնում է 134–րդ տեղը, նշվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2014 թ.–ի Մամուլի ազատության զեկույցում։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 1–ին տարեկան զեկույց է հրապարակել, որում գնահատվում է 2013 թ.–ին աշխարհի 197 երկրում մամուլի ազատության մակարդակը։ 2013 թ.–ի ընթացքում գնահատված 197 երկրներից և տարածքներից ընդհանուր առմամբ 63–ը (32%) գնահատվել են որպես ազատ, 68–ը (35%)` մասամբ ազատ և 66–ը (33%) գնահատվել են որպես ոչ ազատ։

Աշխարհում մամուլի ազատության ամենացածր վարկանիշը նախորդ տարվա պես գրանցվել է Բելառուսում, Կուբայում, Հասարակածային Գվինեայում, Էրիթրեայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, ապա գրեթե բոլոր երկրները մամուլի ազատության մակարդակով ներառվել են «ոչ ազատ» կատեգորիայում։ Այսպես, Հայաստանը և Թուրքիան ստացել են հավասար թվով միավորներ (62), Ռուսաստանը 81 միավոր է ստացել, Ադրբեջանը` 84 միավոր և Իրանը` 90 միավոր։ Տարածաշրջանի միակ երկիրը, որը «մասամբ ազատ» է ճանաչվել, Վրաստանն է (47 միավոր)։

Եվրասիայի երկրներին վերաբերող զեկույցում, որտեղ ներառված է նաև Հայաստանը, նշվում է, որ տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը (97%) ապրել է ոչ ազատ ԶԼՄ–ների պայմաններում։ Ռուսաստանի պայմանները դաժան են, քանի որ փակվել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, իսկ կառավարությունը համացանցում իր կարծիքի արտահայտման հարցում լրացուցիչ իրավական սահմանափակումներ է մտցրել։

Ուկրաինայի վարկանիշը 2013 թ.–ին գրանցվել է ոչ ազատ մակարդակում լրագրողների վրա իրականացված հարձակումների պատճառով, ովքեր լուսաբանում էին Եվրամայդանի բողոքի ցույցերը, իրավիճակի հետագա վատացում է գրանցվել նաև Ադրբեջանում։ Դրական փոփոխություններ են գրանցվել Ղրղզստանում և Վրաստանում։

Ըստ զեկույցի` գլոբալ տեսանկյունից աշխարհում մամուլի ազատությունն իջել է վերջին տասնամյակի ամենացածր մակարդակի։ Նվազումը մասամբ գրանցվել է մի քանի մերձարևելյան պետությունների` Եգիպտոսի, Լիբիայի և Հորդանանի լուրջ հետընթացի պատճառով։ Իրավիճակի վատացում է նշվում նաև Թուրքիայում, Ուկրաինայում, Արևելյան Աֆրիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև իրավիճակի վատացում է գրանցվել Միացյալ Նահանգների հարաբերականորեն բաց տեղեկատվական միջավայրում։

«Մամուլի ազատություն 2014» զեկույցում նշվում է, որ չնայած մի շարք երկրներում, մասնավորապես` ԱՖրիկայի` Սահարայից դեպի հարավ գտնվող երկրներում գրանցված դրական փոփոխություններին, հետընթացը գերիշխող միտում էր մնացած բոլոր տարածաշրջաններում։ Աշխարհի բնակչության միայն 14  տոկոսն է (վեց մարդուց միայն մեկը) բնակվում այնպիսի երկրներում, որտեղ զանգվածային լրատվամիջոցները համարվում են «ազատ»։ Շատ ավելի մեծ մասնաբաժին է գրանցվել «ոչ ազատ» (44%) կամ «մասամբ ազատ» (42%) պայմաններին, որոնցում գործում են ԶԼՄ–ները։

«Մենք գլոբալ մակարդակում ԶԼՄ–ների ազատության նվազում ենք տեսնում, որի պատճառը կառավարությունների կողմից հաղորդագրությունները վերահսկելու և դրանց ուղարկողներին պատժելու ջանքերն են», – ասել է զեկույցի նախագծի տնօրեն Կարին Կառլեկարը։

Նրա խոսքերով` աշխարհի ամեն տարածաշրջանում նախորդ տարի պարզվել է, որ լրագրողների վրա հարձակվում են ինչպես կառավարությունները, այնպես էլ մասնավոր սուբյեկտները` արգելափակելով կարևոր իրադարձությունների նկատմամբ նրանց ֆիզիկական հասանելիությունը, իրականացնելով բովանդակության գրաքննադատություն և պատվիրելով լրագրողների` քաղաքականորեն պատճառաբանված հեռացում։

«2013 թ.–ին մենք ավելի շատ պետություններ ենք տեսել, որոնք միտված են դեպի օտարերկրյա լրագրողները և ԶԼՄ–ները», – ավելացրել է Կառլեկարը։

«Ռուսական և չինական իշխանությունները հրաժարվում էին երկարացնել կամ սպառնում էին մերժել մուտքի արտոնագրի տրամադրման հարցում օտարերկրյա թղթակիցներին, սակայն Եգիպտոսի նոր կառավարությունն ավելի հեռու գնաց` ձերբակալելով Ալ Ջազիրայի մի շարք աշխատակիցների` ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով», – ասել է նախագծի ղեկավարը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: