484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Տասնհինգ հայ ուսանողներ արժանացել են Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակին
14:01
30 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագիրը համակարգող հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Երևանում, 15 հայ ուսանողներ ստացել են Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ։

Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը արտերկրում գտնվող հայրենակիցների նկատմամբ պետական քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրի շրջանակներում 2013/2014 ուս. տարվա ձմեռային քննաշրջանի արդյունքում «Բալթյան երկրներում և այլ երկրներում Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Հոգաբարձուների խորհրդի նիստ է կազմակերպում։

Երևանյան նիստը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայի տանը։ Նիստին մասնակցել են Մոսկվայի հայրենակիցների տան մրցակցային ընթացակարգերի նախագծման և կազմակերպման բաժնի պետի տեղակալ Կարինե Ասիրբաբաևան, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի Ինտեգրացիոն փոխգործակցության վարչության հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի վարիչ Մարգարիտա Զուբկովան, Միջազգային խորհրդատվական գործակալության գլխավոր տնօրեն Նելլի Կեդրովան, ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, յոթ հայկական բուհերի (Հայ–ռուսական սլավոնական համալսարան, ԵՊՀ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, ԵՊԼՀ,  ԳՊՄԻ, ՎՊՄԻ) հոգաբարձուները և 15 ուսանողներ, ովքեր ձմեռային քննաշրջանի արդյունքում առաջադրվել էին Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի ստացման համար։

Հայաստանի առաջատար բուհերի ղեկավարները ներկայացրել էին իրենց թեկնածուներին։ Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից քվեարկության միջոցով թեկնածուների հաստատումից հետո նրանց հանձնվեցին կրթաթոշակառուների կրծքանշաններ և «Մոսկվայի բանկի» պլաստիկ քարտեր, որոնց վրա փոխանցվել է Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակը։

«Բալթյան պետություններում և այլ երկրներում Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագիրն իրականացվում է 7 երկրներում, և չնայած ամեն երկրի համար քվոտաները տարբեր են, կրթաթոշակի չափը նույնն է` 13 500 ռուբլի մեկ կիսամյակի համար
Ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թ.–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար: