480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին
16:25
29 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, երեքշաբթի ասել է «Վիկտորիա» պատմաբանների ակումբ» պատմամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասոյանը։

«Հայ երիտասարդներն այսօր ոգևորությամբ մասնակցում են այդ ակցիաներին։ Երիտասարդական կազմակերպությունները Հաղթանակի կապակցությամբ ժապավեններ են բաժանում և տարբեր միջոցառումներ են անցկացնում», – ասել է Ասոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Գեորգիևյան ժապավենը քայլում է երկրագնդով» թեմայով կազմակերպված Մոսկվա–Երևան–Քիշնև–Աստանա–Բաքու–Թբիլիսի տեսակամրջի ընթացքում։

Նրա խոսքերով` միջոցառումներին երիտասարդ հայերի ակտիվությունը պայմանավորված է ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի կարևորության գիտակցմամբ, ինչպես նաև ավագ սերնդի նկատմամբ, ինչպես նաև պատերազմի տարիներին նրանց կողմից իրականացված ամեն ինչի նկատմամբ ունեցած հարգանքի ավանդույթով։

Այս կապակցությամբ նա նշել է, որ ժամանակակից հայ երիտասարդությունը բավականին լավ է իրազեկված Հայրենական պատերազմի մասին հայրենական դպրոցներում և բուհերում պատմության դասավանդման բարձր մակարդակի, ինչպես նաև կրթական հաստատություններում պատերազմի վետերանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների շնորհիվ։

Ասոյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում 2011 թ.–ին անցկացված «Գեորգիևյան ժապավեն» առաջին ակցիան  կազմակերպվել էր Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ։

Հայաստանում Հայրենական պատերազմի 69–րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում կանցկացվեն տասնյակ միջոցառումներ` կբաժանվեն 20 հազար Գեորգիևյան ժապավեններ, պատերազմում զոհվածների հուշարձաններին կդրվեն ծաղկեպսակներ և կկազմակերպվեն հիշատակի հանրահավաքներ, կկազմակերպվեն նաև տոնական համերգներ, ցուցահանդեսներ, գրական մրցույթներ, համաժողովներ, ինչպես նաև Գյումրի–Երևան երթուղով «Հաղթանակ» ավտոարշավ։

Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց համազորային ազգային դիվիզիա՝ Կ. Վորոշիլովի անվան 76-րդ դիվիզիան, որը տեղծվել էր դեռ 1922 թ.-ի սեպտեմբերին, 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ դիվիզիաները: Շատ հայեր են մարտնչել 31-րդ, 61-րդ և 320-րդ հրաձգային դիվիզիաների շարքերում, իսկ Թամանյանի հայտնի 89-րդ հայկական դիվիզիան, որը ղեկավարել է լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանը, մասնակցել է Բեռլինի գրավմանը:

Բացի այդ, հայերը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում մասնակցել են պարտիզանական շարժմանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Եվրոպայի տարածքում թշնամու թիկունքում գերմանական զորքերի ջախջախմանը: Այսպես, Ֆրանսիայի ազգային հերոս դարձավ Միսաք Մանուշյանը՝ ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից մեկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ զորավարներից են՝ Խորհրդային Միության երկակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը,ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը: Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկվել վեց մոտոհրաձգային դիվիզիաներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։