480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հյուսիսում մեկ արու և երկու էգ ընձառյուծներ են հայտնվել տեսախցիկների օբյեկտիվներում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
14:58
29 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կովկասյան ընձառյուծի մեկ արու և երկու էգ առանձնյակները հայտնվել են Հայաստանի հյուսիսում բնապահպան մասնագետների տեղադրված ֆոտոխցիկներ և տեսախցիկների օբյեկտիվներում, ասվում է  Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կայքում (WWF)։ 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սկսած 2013թ.-ի սեպտեմբերից մինչև 2014թ.-ի ապրիլը` WWF-ին հաջողվել է թաքնված տեսախցիկների միջոցով կովկասյան ընձառյուծի 14 նկար ստանալ:

Кавказский леопард«Նկարների վերլուծությունները վկայում են, որ առնվազն մեկ արու և երկու էգ ընձառյուծներ շուրջ մեկ տարի բնակվում են Հայաստանի հարավում, ինչը հույս է ներշնչում, որ 2014թ.-ին էգ ընձառյուծները ձագեր կունենան։ Իսկ այդ հանգամանքն իր հերթին ավելի մեծ ուշադրություն և ջանք կպահանջի տարածաշրջանում ընձառյուծի պահպանությունն ավելի հզորացնելու համար»,– նշում են WWF–ում։

Համաձայն թաքնված տեսախցիկների նկարների և դաշտային մոնիտորինգի տվյալների,  բեզոարյան այծերի, Հայկական մուֆլոնների քանակը նույնպես աճել է:

WWF–ում դա մեծ ձեռքբերում են համարում, որին հաջողվել է հասնել 2002 թվականից անցկացվող աշխատանքների հաշվին, այդ թվում` բնության հատուկ պահպանվող նոր գոտիների և արգելողների պահպանության և ստեղծման ուղղությամբ, որոնք ընձառյուծների բնակության հիմնական վայրն են։

Ծրագրվում է, որ 2014թ.-ին WWF-ը տարածաշրջանային և ազգային աշխատանքային հանդիպումներ կանցկացնի՝ մշակելով նոր «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն» և դրա  հիման վրա` նոր «Ազգային գործողությունների ծրագիր»:

Кавказский леопард Միևնույն ժամանակ WWF-ը շարունակելու է իր աշխատանքները՝ գործընկերների հետ համատեղ Հայաստանում ԲՀՊՏ-ների համակարգը հզորացնելու, ինչպես նաև բնապահպանական ցանցն ամրապնդելու ուղղությամբ՝ բնապահպանական միջանցքներ ստեղծելով երկրի հարավում:

Առաջին անգամ կովկասյան ընձառյուծը հայտնվել է Խոսրովի արգելոցի մերձակայքում Վայրի բնության հիմնադրամի և Հայաստանի մշակութային ժառանգության կազմակերպած կենսաբազմազանության պահպանման գոտում տեղադրած տեսախցիկների վրա 2013 թվականի օգոստոսին։ Մինչ այդ, վերջին անգամ անհետացման շեմին հայտնված այդ հազվագյուտ կենդանուն հաջողվել է նկարել Հայաստանում 7 տարի առաջ։

Ընձառյուծը «գաղթող» կենդանի է և Հայաստան է եկել Իրանից, որտեղ նա կարող է բնակվել ավելի մեծ տարածքում։

Կովկասյան ընձառյուծը` Felis pardus ciscaucasicus–ը կամ կովկասյան տարատեսակը, համեմատաբար խոշոր է, ոչ արտահայտիչ գույներով։ Կովկասում հիմնականում բնակվում է անտառապատ լեռներում, բայց որոշ հատվածներում, փայտանյութով և բուսականությամբ հարուստ ավելի ցածր վայրերում, հանդիպում է, օրինակ, Թալիշի նախալեռներում։ Մյուս կողմից, Արաքսի հովտում ընձառյուծը հանդիպում է նաև անապատային լեռներում։ Նախկին ԽՍՀՄ սահմաններում հազվադեպ է հանդիպում, և ներկայում քանակը կրճատվել է։ Կովկասում ընձառյուծին կարելի է հանդիպել ավելի հազվադեպ, քան Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։