480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջիկը Նյու Յորքում Ռիչարդ Գիրին անօթևանի հետ է շփոթել և պիցցա է հյուրասիրել. ԶԼՄ
11:05
28 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսուհի Կարին Գոմբոն  (Karine Gombeau) Նյու Յորքում զբոսնելիս ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրին անօթևանի հետ է շփոթել և չճանաճելով նրան` մի կտոր պիցցա է առաջարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով New York Post հրատարակությանը։

Հոլիվուդյան դերասանի հետ կատարված պատմությունը տեղի է ունեցել նախորդ երեքշաբթի։ Ինչպես հրատարակությանը պատմել է զբոսաշրջիկը, նա իր ամուսնու և 15–ամյա որդու հետ զբոսնում էր Նյու Յորքի Կենտրոնական կայարանի մերձակայքում, երբ տեսել է աղբամանի մեջ ինչ–որ բան փնտրող մի մարդու, որը անօթևանի էր նման։ Խղճահարությունից դրդված` ինքը մոտեցել է նրան և պիցցա է աաջարկել, որը մնացել է Little Italy իտալական ռեստորան այցելելուց հետո։

«Նա հարցրեց, թե ինչ է կապոցում, ես փորձեցի անգլերեն պատասխանել, սակայն ստացվեց այնպես, որ արտահայտության կեսը ասացի ֆրանսերեն։ Ես ասացի` կներեք, բայց պիցցան սառն է։ Նա պատասխանեց` Շնորհակալություն, Աստված ձեզ պահապան», – պատմել է Գոմբոն։

Ֆրանսուհին չի իմացել, թե ում է հանդիպել Նյու Յորքի փողոցում։ Երկու օր անց «Salisbury Hotel» հյուրանոցի աշխատակիցը, որտեղ կանգ է առել ընտանիքը, ցույց է տվել նրան New York Post–ում տպագրված լուսանկարը, որտեղ Գոմբոն պատկերված է Գիրի հետ։

«Այս ամենը պարզապես հրաշք է... Այս պատմությունը իսկական խելագարություն է։ Պարզապես աներևակայելի է, որ նման բան կարող էր տեղի ունենալ», – խոստովանել է նա

Հրատարակությանը` ավելացնելով, որ Գիրին գրավիչ տղամարդ է համարում, չնայած, որ նա արդեն 64 տարեկան է։

Ինչպես նշում է հրատարակությունը, ֆրանսուհին  ընտանիքի հետ միասին զբոսնելիս պատահականորեն հայտնվել է «Անհիշելի ժամանակներից» ֆիլմի («Time Out of Mind») նկարահանման հրապարակում, որտեղ Գիրը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։
19:29
20 Հունիսի 2017
Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպիվակովի դուստրը` Տատյանան, ամուսնացել է իր սիրելիի` Թոմաս Մատալուի հետ։
17:31
20 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի կենտրոնում` Խաչատուր Աբովյանի հրապարակում։
16:53
20 Հունիսի 2017
Տուլայի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին կվիրահատվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել: