481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում Էդվարդ Սնոուդենի անվան լրագրողական մրցանակ կսահմանվի
13:29
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում Էդվարդ Սնոուդենի անվան լրագրողական մրցանակ կսահմանվի. ԿՀՎ նախկին աշխատակիցը համաձայնել է, որ իր անունը տրվի այդ մրցանակին։ Սնուուդենն ամենայն հավանականությամբ կլինի նաև ժյուրիի կազմում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

«Ես այն մարդկանցից էի, ովքեր կարծում են, որ ինտերնետ–ԶԼՄ–ների մրցանակ վաղուց պետք է լիներ։ Կան բազմաթիվ մրցանակներ, բայց չկա հենց ինտերնետ–ԶԼՄ մրցանակ... Ինձ մոտ գաղափար առաջացավ, որ, Էդվարդ Սնոուդենի հայացքների անհամաձայնության հետ մեկտեղ նա շատ բան է անում տեղեկատվությունը բաց դարձնելու համար, ինչը շատ կարևոր է ինտերնետ–ԶԼՄ–ների համար։ Իմ աշխատակիցները կապվեցին Սնոուդենի հետ և ստացան մրցանակին նրա անունը տալու համաձայնությունը»,– ասել է Ռուսաստանի էլեկտրոնային հաղորդակցությունների ասոցիացիայի ինտերնետ–ԶԼՄ–ի հանձնաժողովի նախագահ, մրցանակի կազմակերպիչ Վենեդիկտովը։

Բացի այդ, նրա խոսքով, մրցանակի կազմակերպիչները ցանկանում են, որ Սնոուդենը դառնա մրցանակի ժյուրիի անդամ։ «Մենք ցանկանում ենք, որ նա ժյուրիի անդամ լինի։ Բայց քանի որ նա ռուսերեն չի խոսում, դա բարդ կլինի։ Թեև մենք չենք հուսահատվում, առաջարկելու ենք նրան»,– ասել է գործակալության զրուցակիցը։

ԱՌԱՅԺՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է

ՌԷՀԱ մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ մրցանակը հիմնել է ՌԷՀԱ ինտերնետ–ԶԼՄ–ների հանձնաժողովը լրագրության մեջ ունեցած ձեռքբերումների համար։ Հայտերի ընդունում ծրագրվում է սկսել մայիսի կեսին, իսկ հաղթողների պարգևատրումը` անցկացնել աշնանը։ Անվանակարգերի ցուցակն այսօրվա դրությամբ համաձայնեցման փուլում է, սակայն, ենթադրաբար, դրանք կբաժանվեն երկու հիմնական կատեգորիաների` կոնկրետ լրագրողի ձեռքբերումների համար և նախագիծ–պարբերականի ամբողջ թիմի ձեռքբերումների համար։ Պարգևներ կշնորհվեն նաև Գրան պրի անվանակարգում։

Բացի այդ, այժմ հաստատվում է մրցանակի ժյուրիի կազմը, որը, ենթադրաբար, կգլխավորի Վենեդիկտովը, ինչպես նաև` մրցանակի կազմկոմիտեի կազմը։

Վենեդիկտովի խոսքով, աշնանը ծրագրվում է անցկացնել, այսպես կոչված, «զրոյական» մրցանակը։ Իսկ Էդվարդ Սնոուդենի առաջին մեծ մրցանակը կանցնի 2015 թվականի մայիսին Ռուսական ինտերնետ–ֆորումում։ «Դրան, հուսով ենք` կմասնակցի ՌԻՖ 8 հազար մասնակից, «Օսկարի» քվեարկության նմանությամբ»։ Մրցանակը կշնորհվի ՌԻՖ մասնակիցների ձայների որոշման արդյունքներով», – ասել է նա։

ՌԷՀԱ մամուլի ծառայությունում նշել են, որ ներկայում քննարկվում է, թե ինչպես է անցկացվելու քվեարկությունը։ Ամենայն հավանականությամբ, այն կկիսվի «ժողովրդական ճանաչման», երբ իրենք ինտերնետ–օգտագործողներն են քվեարկում լրագրողի կամ նախագծի օգտին, և կքվեարկի նաև փորձագիտական ժյուրին։

Մրցանակակիրներին արձանիկ կհանձնվի։ «Առայժմ հաստատված է միայն դրա մակետը»,–ավելացրել են կազմակերպիչները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։