485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ–ի և Վրաստանի երիտասարդ լրագրողները մեդիաինտեգրման փորձ են ստացել
17:53
24 Ապրիլի 2014

ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրասիացիներ` նոր ալիք» հիմնադրամի օժանդակությամբ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի կազմակերպած «Եվրասիայի նոր մեդիա» լրագրողների միջազգային դպրոցն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մերձդնեստրի և Ռուսաստանի մեդիաոլորտի երիտասարդ մասնագետների համար ավարտել է աշխատանքը Եկատերինբուրգում։

«Այս միջազգային դպրոցը կարևոր փորձ էր ԱՊՀ երկրների և Վրաստանի երկրների երիտասարդ լրագրողների լրատվական ինտեգրման բնագավառում»,– նշել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ երկրների և ինտեգրման նախագծերի վարչության պետ Էլլա Տարանովան։ Ըստ նրա, եվրասիական ինտեգրումը հետխորհրդային տարածքի միտումն է։ «Լրագրողները չպետք է դուրս մնան այդ գլխավոր օրակարգից։ ԱՊՀ երկրների ԶԼՄ–ների միջև գործընկերությունը ոչ պակաս կարևոր է, քան տնտեսական կամ ռազմական ոլորտի համագործակցությունը»,– ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողների միջազգային դպրոցի ունկնդիրներ դարձան մերձավոր արտասահմանի հայտնի ԶԼՄ–ների, օրինակ, «Երեկոյան Բիշքեկի», , Մերձդնեստրի պետական հեռուստառադիոընկերության, «ԽԱԲԱՐ» լրատվական գործակալության, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության մասնագետներ և այլն։ Մեդիատեխնոլոգիաների առաջատար փորձագետները պատմեցին նրանց տարբեր ուղղություններով աշխատելու նոր միտումների և մեթոդների մասին` ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացումից մինչև տեղեկատվական պատերազմներ։ «Օդնակո. Եվրասիա» նախագծի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը հետխորհրդային ԶԼՄ–ների երիտասարդ ներկայացուցիչների համար եվրասիական ինտեգրման մեդիաասպեկտներին նվիրված գործնական դասընթաց անցկացրեց։ Ըստ նրա, այսօր ԶԼՄ–ների ներկայացուցիչները ինչպես երբեք նոր հմտությունների կարիք ունեն, և «ով առաջինը դրանք յուրացնի, ավելի մեծ մասնագիտական հաջողության կհասնի»։

«Այժմ հոլովակային գիտակցությամբ մարդկանց սերունդ է ձևավորվել` մարդն ավելի լավ է տեսահոլովակ դիտի, քան գիրք կարդա։ Երկու տարի անց լրագրողական նոր իրողություն կլինի` դժվար կլինի հասկանալ` որտեղ է հեռուստատեսությունը, և որտեղ` համացանցը»,– կարծում է Ուրալովը։

«Իզվեստիա» թերթի խմբագրության նախագահ Վլադիմիր Մամոնտովը Դպրոցի շրջանակում Ուկրաինայի իրադարձությունների շուրջ տեղեկատվական դիմակայության վերլուծությանը նվիրված քաղաքական դաս անցկացրեց։

«Երիտասարդ լրագրողները պետք է զգույշ լինեն իրենց մասնագիտության համար, քանի որ մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմի դարաշրջանում, իսկ առաջինը, որ մեռնում է այս իրավիճակում, լրագրությունն է»,– նախազգուշացրեց նա։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ լրագրողների միջազգային դպրոցն անցկացվել է ապրիլի 22-24–ը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի հիման վրա։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։