486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
17:06
24 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Ապրիլի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը:

Կոմպոզիտորը նախորդ դարի 90–ականներից բնակվում էր ԱՄՆ–ում։ 2013 թ.–ի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ Օրբելյանի 85–ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն։

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ.–ի հուլիսի 29–ին։ Սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում։

1943 թ.–ին երաժշտին ուշադրություն է դարձրել Հայաստանի էստրադային նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազյանը և հրավիրվել է իր կոլեկտիվ, որտեղ 1943–1952 թթ. Կոնստանտին Օրբելյանը սկզբից աշխատել է որպես դաշնակահար, հետո` որպես դիրիժոր։

1952 թ.–ին Օրբելյանն ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ ուսումը համատեղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմեյստերի պաշտոնի հետ։ 1954 թ.–ին նա գերազանցությամբ ավարտել է ուսումնարանն ու ընդունվել է Երևանի կոնսերվատորիա, որն ավարտել է 1961 թ.–ին։

1956 թ.–ին նշանակվել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Օրբելյանը, աշխատելով այդ պաշտոնում 36 տարի, նվագախումբը դարձրել է ԽՍՀՄ առաջատար ջազային խմբերից մեկը։ 1992 թ.–ին Կոնստանտին Օրբելյանը մեկնել է ԱՄՆ։ Ապրել և աշխատել է Լոս Անջելեսում։

Ջազի սիրահարներին ծանոթ են Օրբելյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են` «Դիլիջանը» և «Համերգային ջազ քայլերգը»։ Օրբելյանը շատ է փորձարկել տարբեր ջազային ոճերում, այդ թվում այն ժամանակ նոր` ջազ–ռոք ուղղության մեջ` «Սևանյան արևածագ» «Եկեք Զանգեզուր» (հայկական ոճի ստեղծագործություններ, 1981), «Օլիմպիական Մոսկվա» (1980), «Տեսիլք» (իմպրեսիոնիստական ջազ, 1982), «Վոկալիզ» (Վարիացիաններ ձայնի և նվագախմբի համար, 1982)։

Խորհրդային երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար Կոնստանտին Օրբելյանին 1979 թ.–ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: