486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հրեական կոնգրեսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
16:26
24 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հրեական կոնգրեսը հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում իրականացրած «Մեծ Եղեռնի» մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, ասվում է Կոնգրեսի կայքում տեղադրած հայտարարությունում։

Կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ոչ միայն զանգվածային սպանությունների, բռնի տեղահանությանը, մահվան երթերի, ընտանիքների պառակտման և այլ հանցագործությունների ժամանակաշրջանին վերաբերող փաստաթղթեր պարունակող արխիվների ամբողջական հասանելիություն ապահովել, այլ նաև ճանաչել այդ փաստաթղթերում առկա փաստերը։

«Մեր կազմակերպությունը բազմիցս վկայել է և տարբեր առիթներով հայտարարել է Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի նկատմամբ կատարված վայրագությունների փաստերի մասին, որոնք համարվում են մարդկության դեմ հանցագործություն և որոնք հնարավոր չէ փոխանցել բառերով»,– ասել է ԱՀԿ գործադիր տնօրեն Դևիդ Հարիսը։

Ըստ նրա, հաճախ օգտագործվող, բայց հազվադեպ կյանքի կոչվող «Այլևս երբեք» արտահայտությունն իրականություն դարձնելու համար պետք է ճանաչվեն պատմության այդ ժամանակահատվածի բոլոր մանրամասները։

«Սարսափների կրկնությունը հիշեցնում է մեզ, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել կատարվածի մասին։ Դա անհրաժեշտ նախադրյալ է, որ նմանատիպ հանցագործություններն ապագայում չկրկնվեն։ Մենք համաձայնություն ենք հայտնում բարի կամքի բոլոր մարդկանց, ովքեր նշում են «Մեծ Եղեռնի»`20–րդ դարի առաջին, բայց ոչ վերջին ցեղասպանության և էթնիկ կոտորածի օրինակը»,– ասել է Հարիսը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայերի ոչնչացմանն առաջին միջազգային արձագանքը եղել է 1915 թվականի մայիսին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում, որտեղ հայերի նկատմամբ վայրագությունները որակվել են որպես «նոր հանցագործություններ մարդկության և քաղաքակրթության դեմ»։ Գերտերությունները նախազգուշացրել են Բարձրագույն Պորտային, որ այդ հանցագործության համար պատասխանատվություն է հասնում։ 1916, 1919, 1920 թվականներին հայերի դրությանը վերաբերող որոշումներն ընդունում էր ամերիկյան Սենատը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան ավելի քան քառասուն նահանգներ, բրազիլական Սան Պաուլու, Սեարա, Պարանա նահանգները, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը, Կատալոնիան, Բասկերի Երկիրը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, կանադական Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Օնտարիո գավառները, Ժնև և Վաուդ շվեյցարական կանտոնները, Բուենոս Այրես և Կորդոբա արգենտինյան գավառները, մոտ 40 իտալական կոմունա, տասնյակ միջազգային կազմակերպություններ, այդ թվում մի շարք հեղինակավոր կազմակերպություններ` Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, Ցեղասպանագետների ասոցիացիան, Մարդու իրավունքների լիգան, Էլի Վիզելի մարդասիրական հիմնադրամը, Ամերիկայի հրեական համայնքների միությունը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։