487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Զորավար Անդրանիկի բնօրինակ ձեռագրերը փոխանցվել են Հայաստանի պատմության թանգարանին
17:54
22 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայում բնակվող դոկտոր Հրաչ Կույումջյանը Հայաստանի պատմության թանգարանին է փոխանցել Օսմանյան լծի դեմ իրականացվող հայ ժողովրդի ազգային–ազատագրական շարժման հերոս Զորավար Անդրանիկի բնօրինակ ձեռագրերը։

«Անդրանիկ Զորավարի ձեռագրերը մեր թանգարանի համար բացառիկ կարևոր իրադարձություն է։ Անդրանիկ Զորավարը  նշանավոր անձնավորություն է հայոց պատմության մեջ», – ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը լեգենդար զորավարի ձեռագրերի փոխանցման հանդիսավոր արարողության ժամանակ։

Նա նշեց, որ չնայած Պատմության թանգարանում կան ցուցանմուշներ, որոնք պատկանում են Անդրանիկ Օզանյանին, մասնավորապես` զորավարի թուրն ու մարտական պարգևները, ձեռագրերը հատկապես արժեքավոր են, որովհետև դրանցում արտացոլվում է հերոսի անհատականությունը, նրա մտքերն ու ապրումները։

Թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել Կույումջյանին և նրա հորը հայ հասարակության անունից` ձեռագրերը պահպանելու և դրանք հերոսի հայրենիք վերադարձնելու համար։

ՀՀ մշակույթի նախարարությունը գնահատել է Կույումջյանի նվիրատվությունը` պարգևատրելով նրան «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։

«Այս ձեռագրերի ճակատագիրը բավականին խորհրդանշական է, և անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով և լինելով բազմաթիվ երկրներում` դրանք վերջապես վերադարձան հայրենիք», – ասաց ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Ներսես Տեր–Վարդանյանը` հանձնելով հուշամեդալը։

Կույումջյանը նշեց, որ իր և ընտանիքի համար մեծ պատիվ է նման նվիրատվություն անել Հայաստանին։

«Դա հատկապես պատվավոր է հենց հիմա, երբ Հայաստանը պատրաստվում է նշել Անդրանիկ Զորավարի ծննդյան 150–ամյակն ու 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը», – ասաց Կույումջյանը։

Անդրանիկ Զորավարի ձեռագրերը միակ հայտնի պահպանված հուշագրերն են։ 1921 թ.–ին նա ձեռագրերը (65 էջ) հրապարակելու նպատակով դրանք փոխանցել է «ԱՊԱԳԱ» ամսագրի խմբագիր Հովհաննես Պողոսյանին, ով իր հերթին 1960 թ.–ին ձեռագրերը պահպանելու նպատակով փոխանցել է նվիրատուի հորը` Համբարձում Կույումջյանին, ով Բեյրութի «Զարթոնք» թերթի խմբագիրն էր` խնդրելով նրան ձեռագրերը ուղարկել Հայաստան։ Համբարձում Կույումջյանը մահից երեք տարի առաջ 1988 թ.–ին խնդրել է որդուն Օզանյանի ձեռագրերը տեղափոխել հայրենիք։

Անդրանիկ Օզանյանը Օսմանյան լծի դեմ պայքարող հայ ժողովրդի ազգային–ազատագրական շարժման հերոս է, հայտնի է որպես Զորավար Անդրանիկ (1865 -1927)։ Նա Հայաստանի, Բուլղարիայի և Ռուսաստանի ազգային հերոս է։ Անդրանիկը մեծ համբավ է ստացել 1901 թ.–ին Առաքելոց վանքի մոտ տեղի ունեցած մենամարտից ու 1904 թ.ին տեղի ունեցած Սասունի ինքնապաշտպանությունից հետո, որոնց ընթացքում Անդրանիկի ռազմիկները հաջողությամբ դիմակայում էին թուրքական զորքերի գրոհներին, որոնք թվով գերազանցում էին հայերին։ 1912 թ.–ին Օզանյանը մասնակցել է Բալկանների պատերազմներում` կռվելով հակաթուրքական կոալիցիայի պետությունների կազմում։ Բուլղարիայի հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունը Բալկանների առաջին պատերազմում` Անդրանիկին շնորհելով գնդապետի կոչում։ Անդրանիկը մեծ դերակատարություն է ունեցել հայկական Զանգեզուրի պաշտպանության գործում։

Անդրանիկ Օզանյանի մարտական պարգևների թվում են երկրորդ աստիճանի խաչը (Ռուսաստան), Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճանի շքանշանը (Ռուսաստան), Սուրբ Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշանը (Ռուսաստան), Պատվավոր լեգեոնի շքանշանը (Ֆրանսիա), Սուրբ Գրիգոր Լուսավորիչի առաջին աստիճանի շքանշանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Մարտական Խաչի երկրորդ աստիճանի շքանշանը (Հունաստանի Թագավորություն), «Արիության համար» ոսկե խաչը (Բուլղարիա) և այլն։ Մի շարք երկրների (Հայաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա) հրապարակներ, փողոցներ, դպրոցներ կրում են Անդրանիկի անունը, տեղադրված են հուշարձաններ և հուշատախտակներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։