486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը բեկումնային չի դառնա ցեղասպանության ճանաչման գործում. Հայաստանի ազգային արխիվի տնօրեն
16:38
22 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հաջորդ տարին` 2015 թվականը, երբ կնշվի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, վճռորոշ չի դառնա ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործում, կարծում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Մենք դեռ պետք է երկար ու քրտնաջան աշխատանք կատարենք Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար։ Մենք դեռ կատարել ենք անհրաժեշտ աշխատանքի ընդամենը հինգ տոկոսը», – երեքշաբթի մամուլի ասուլիսի  ընթացքում ասաց Վիրաբյանը։

Նա թվարկեց մի քանի հիմնական խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է կատարի։ Դա, առաջին հերթին, Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերի հրապարակումն ու օտարալեզու թարգմանությունն է, հարկավոր է տպագրել գրքեր, որտեղ ներկայացված են Ցեղասպանության ականատեսների վկայությունները, ինչպես նաև հաշվել Ցեղասպանության տարիներին հայերին հասցված վնասն ու պահանջել դրա փոխհատուցումը։ Այդ թիվը, մոտավոր հաշվարկով, այն ժամանակ կազմում էր մոտ 2 մլրդ ֆրանկ։ «Դա հսկայական գումար է, եթե այն փոխարկենք ժամանակակից թղթադրամի», – ասաց Վիրաբյանը։

Նա նաև ընդգծեց, որ գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ցեղասպանության ճանաչմանը, մասնավորապես` ոչ բավարար ֆինանսավորումը, որակյալ կադրերի պակասը, այդ հարցով զբաղվող տարբեր կառույցների աշխատանքի համախմբվածության բացակայությունը։

«Այս գործունեության մեջ հարկավոր է ներգրավվել նաև սփյուռքի ներկայացուցիչներին, և ես շուտով հանդես կգամ ուղերձով, որպեսզի այդ աշխատանքն իրականացվի և քաղաքական կուսակցությունների, և հասարակական կազմակերպությունների, և եկեղեցու կողմից», – ասաց Ամատունի Վիրաբյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: