482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Բոլոնիայի գործընթացի մասնակից–երկրների նախարարական գագաթնաժողովը կանցկացվի Երևանում 2015 թ.–ին.ԿԳՆ
18:13
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բոլոնիայի գործընթացի մասնակից–երկրների նախարարական գագաթնաժողովը կանցկացվի Երևանում 2015 թ.–ին, հայտնում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեի և ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հանդիպման արդյունքները։

Հանդիպման ընթացքում Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, նա ընդգծել է միջպետական ծրագրերի ու  Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը։

«Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար», – նշել է Աշոտյանը։

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը:

Բոլոնիայի գործընթացի մասնակից–երկրների կրթության նախարարների նախորդ գագաթնաժողովը, որի ընթացքում երեք տարով Հայաստանին են անցել Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ձևավորման գործառույթները, տեղի է ունեցել 2012 թ.–ին Բուխարեստում։

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թվականին՝ ստանձնելով բուհական և հետբուհական կրթությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունը: Ներկայում Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 47 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

Բոլոնյան գործընթացը Եվրոպայի երկրների կրթական համակարգերի մերձեցման և ներդաշնակեցման գործընթաց է՝ եվրոպական բարձրագույն կրթության միասնական տարածքի ձևավորման նպատակով: 1999 թվականի հունիսի 19-ին Բոլոնիայում (Իտալիա) կայացած հատուկ խորհրդաժողովում 29 եվրոպական պետությունների կրթության նախարարները ընդունել են «Եվրոպական բարձրագույն կրթության գոտի» կամ Բոլոնյան հռչակագիրը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։