484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ձկով պատրաստած ճաշատեսակների առաջին փառատոնը հայկական խոհարարական ավանդույթները վերականգնելու նպատակ ունի
18:09
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ,18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ձկով պատրաստած ճաշատեսակների առաջին մրցույթ–փառատոնը, որը կանցկացվի ապրիլի 19–ին Աբովյան քաղաքում, այդ ոլորտում հայկական խոհարարության ավանդույթները վերականգնելու նպատակ ունի, ասաց միջոցառման կազմակերպիչ Տիգրան Ղազարյանը։

Մրցույթ–փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի մերձակայքում գտնվող հրապարակի նոր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ։ Փառատոնին կմասնակցի մոտ 20 կազմակերպություն։

«Իր բազմադարյա պատմության ընթացքում Հայաստանը հայտնի է եղել ձկով պատրաստված տարբեր ճաշատեսակներով, որոնց բաղադրատոմսերը պահպանվել են և կներկայացվեն վաղը կայանալիք փառատոնի ժամանակ», – ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` ձկով պատրաստված ճաշատեսակների փառատոնն անցկացվում է Զատիկի նախօրեին, քանի որ ձուկը քրիստոնեության խորհրդանիշերից մեկն է։

«Ձուկը հունարեն հնչում է «իխտիուս», ինչը նշանակում է Հիսուս Քրիստոս` Աստծու որդի, աշխարհի փրկիչ։ Ձկով պատրաստված ճաշատեսակները զատիկի սեղանի հիմնական զարդն են», – պարզաբանեց Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ փառատոնի շրջանակում կկազմակերպվի նաև մրցույթ` երեք անվանակարգով` «Լավագույն համ», «Լավագույն ձևավորում» և «Լավագույն գաղափար»։ Մրցույթի եզրափակիչ փուլում լավագույն կերակրատեսակը կարժանանա փառատոնի Գրան պրի մրցանակի։ Կլինի նաև «հանդիսատեսի համակրանք» մրցանակ։ Ժյուրիի կազմում կլինեն Հայաստանի ռեստորանների սեփականատերեր։

Ղազարյանը նաև նշեց, որ փառատոնի ժամանակ ելույթ կունենան նաև ժողովրդական երգ ու պարի համույթներ։ Կլինեն տաղավարներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` կազմակերպիչը նշեց, որ փառատոնի անցկացման վայր է ընտրվել Աբովյանը, քանի որ այնտեղ շատ են ձկով պատրաստվող ճաշատեսակներ առաջարկող ռեստորանները, բացի այդ Աբովյանը շատ մոտ է գտնվում Երևանին։

Աբովյանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Հերմինե Ադամյանն իր հերթին նշեց, որ քաղաքն ամբողջովին պատրաստ է միջոցառման անցկացմանը։

«Փառատոնը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել Աբովյանի բնակիչների շրջանում։ Հուսով եմ, որ փառատոնը կնպաստի ոչ միայն հայկական խոհարարության, այլև զբոսաշրջության զարգացմանը», – ասաց նա։

Փառատոնը կազմակերպել են «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ–ն և Աբովյանի քաղաքապետարանը։

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ–ն այս տարի կկազմակերպի մի շարք այլ փառատոններ, որոնց թվում են` «Հացը լեռներում» (Երևան, հունիսի 12), «Սարդարապատ» հուշահամալիրի մերձակայքում հուլիսի 16–ին կայանալիք տոլմայի փառատոնը, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 11–ին կայանալիք «Թոնրատուն» փառատոնը և Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 6–ին կայանալիք Խորովածի փառատոնը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել: