484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նոր շենքը կբացվի 2015թ.–ի ապրիլին
16:24
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ,18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նոր շենքի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2015թ.–ի ապրիլին, ասաց թանգարան–ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը։

«Հաջորդ տարի` 2015 թ.–ին, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը կներկայանա նոր կրկնապատկված ցուցանմուշներով։ Թանգարան–ինստիտուտի տարածքը կավելանա 2,5 անգամ, կկիրառվեն նորարարական դիզայներական լուծումներ, նոր տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն թանգարաններում», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոյանը։

Նրա խոսքով` շինարարական աշխատանքները կավարտվեն արդեն այս տարվա հոկտեմբերին։

«Այսպիսով, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը վերածվում է միջազգային կարևորություն ունեցող հաստատության», – ավելացրեց նա։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ Թանգարան–ինստիտուտը սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար թանգարանների հետ։

Նրա խոսքով` նախորդ տարվա ընթացքում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և «Հոլոքոստ» ռուսական հիմնադրամի հետ։ «Հոլոքոստ» հիմնադրամի հետ կնքած պայմանագրի շրջանակում Ռուսաստանի ողջ տարածքում կկազմակերպվեն ցուցահանդեսներ։ Այս տարվա աշնանը պայմանագիր կստորագրվի Փարիզի «Հոլոքոստ» հիմնադրամի հետ։

«Հաջորդ տարի մենք նախատեսում ենք կազմակերպել մոտ 20 ժամանակավոր ցուցահանդեսներ ողջ աշխարհում, որոնց ընթացքում կներկայացվի չափազանց նոր ցուցադրություն, որը հիմնված է իրական նյութերի վրա», – ավելացրեց Դեմոյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։