485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Բիլ և Հիլարի Քլինթոններն առաջին անգամ պապիկ և տատիկ կդառնան
12:21
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջին անգամ կդառնան պապիկ և տատիկ` նրանց միակ դուստր Չելսին հայտարարել է, որ հղի է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ասոշիեյթեդ Փրես գործակալությանը։

Clinton Foundation կազմակերպության միջոցառմանը Նյու Յորքում Չելսին հայտնել է, որ այս տարի նա և իր ամուսինը` բանկիր Մարկ Մեզվինսկին, առաջին անգամ ծնող կդառնան։ Նա նաև նշել է, որ կցանկանար նույնքան լավ մայր լինել, որքան նրա մայր Հիլարին։

Հիլարի Քլինթոնը, ով ներկա էր միջոցառմանը, նշել է, որ «իսկապես հուզված է» այն լուրից, որ շուտով տատիկ կդառնա։

Չելսի Քլինթոնը նախկին նախագահի և նախկին առաջին տիկնոջ միակ դուստրն է։ 2010 թվականի հուլիսին նա ամուսնացել է Մեզվինսկու հետ, 2011 թվականի նոյեմբերից NBC հեռուստաալիքի հատուկ թղթակիցն է։ Չելսին նաև համագործակցում է Clinton Foundation և Clinton Global Initiative կազմակերպությունների հետ, որոնք հիմնել են նրա ընտանիքի անդամները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։