485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
YouTube–ում «Not Alone» երգի դիտումների քանակը գերազանցել է երկու միլիոնը
18:00
17 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրատեսիլի հայ ներկայացուցիչ Արամ  МP3–ի «Not Alone» երգի դիտումների քանակը YouTube–ում գերազանցել է երկու միլիոնը։

Երևանի ժամանակով 16։00-ին հոլովակը 2 մլն 9 հազար դիտում է ունեցել, ավելի քան 30 800– ը սեղմել են Like («Հավանել») կոճակը։

Դիտումների քանակով երկրորդ տեղում է Կոնչիտա Վուրստի «Rise Like A Phoenix» երգն է, որի դիտումների թիվը հասել է 1 մլն 557 հազարի։

Երրորդ տեղում է Չեռնոգորիայի մասնակից Սերգեյ Չետկովիչի «Moj svijet» երգը (779 հազար դիտում)։

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո։

2013 թվականից մասնակիցների ելույթների համարների հերթականությունը որոշվում է մրցույթի պրոդյուսերների որոշման համաձայն, «Եվրատեսիլի» գործադիր պրոդյուսեր Ջոն Օլ Սանդի և կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ Դիտեր Ֆրայլինգի հավանությունից հետո։ Նախկինում հերթականությունը որոշվում էր վիճակահանության սկզբունքով։

Հայաստանի հետ միասին մայիսի 6–ի կիսաեզրափակիչ փուլում ելույթ կունենան Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները։

Մայիսի 8–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա Մալթայի, Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

2014 թ.–ին մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Երկու կիսաեզրափակիչների տասական հաղթող եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչների հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։