486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ամեն տարի Հայաստանում հեմոֆիլիայի մոտ 15 նոր դեպք է գրանցվում. գլխավոր արյունաբան
16:43
17 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Ամեն տարի Հայաստանում հեմոֆիլիայի մոտ 15 նոր դեպք է գրանցվում, հայտնեց  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։

«Հիմնականում երեխաներ են և երիտասարդներ, որոնց մոտ Արյունաբանության կենտրոնում առաջին անգամ ախտորոշվում է այդ հիվանդությունը»,– հինգշաբթի ասաց նա Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում։

Ընդհանուր առմամբ, Դաղբաշյանի խոսքով, Հայաստանում այսօրվա դրությամբ ախտորոշվել է հեմոֆիլիայի մոտ 300 դեպք։

«Այդ թվից մշտական բուժօգնություն է ստանում 199 հիվանդ, որոնցից 57–ը երեխաներ են»,– ասաց նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Գլխավոր արյունաբանը գոհունակությամբ նշեց, որ եթե երկու տարի առաջ հեմոֆիլիայով հիվանդների շուրջ 60 տոկոսի մոտ դիտվել է նաև հեպատիտ С, որն առաջանում է արյան շիճուկի օգնությամբ բուժման արդյունքում, ապա այժմ բուժման բարելավված մեթոդների շնորհիվ այդ ցուցանիշն էապես նվազել է։

Նա հիշեցրեց նաև, որ Արյունաբանության կենտրոնին առընթեր գործում է հեմոֆիլիայի կենտրոն, որտեղ հանրապետության առողջապահության նախարարության օժանդակությամբ պետպատվերի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի հիվանդներին տրամադրվում են անհրաժեշտ դեղամիջոցներ նորմալ կենսագործունեություն պահպանելու համար։

Դաղբաշյանը հայտնեց նաև, որ հեմոֆիլիան աշխարհի յոթ ամենածանր և թանկ բուժում պահանջող հիվանդություններից մեկն է։ Նա միաժամանակ ավելացրեց, որ հակահեմոֆիլային դեղորայքի տարեկան ծախսերը մեկ հիվանդի հաշվարկով կազմում են մոտ 12-13 հազար դոլար։

Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, վիճակագրական տվյալներով, տառապում է մեկ մարդ 10 հազարից։ Հիվանդությունը բնութագրվում է արյան ցածր մակարդելիությամբ, դրսևորվում է հաճախակի արնահոսությունների և հոդերի, մկանների և ներքին օրգանների արնազեղումների տեսքով, ինչը հանգեցնում է հենաշարժական համակարգի ծանր վնասվածքների։ -0-

Ապրիլի 17–ին նշվում է Հոմեֆիլիայի համաշխարհային օրը, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հիվանդների խնդիրներին և նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը: