481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի հետ
14:56
16 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը չորեքշաբթի Երևանում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

«Այս համաձայնագրով մենք Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հիմքն ենք դնում։ Սա կարևորագույն գործընթաց է մեր համագործակցության և աշխատանքի մեջ», – համաձայնագրի ստորագրումից հետո ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Նա ավելացրել է, որ Երիտասարդական հիմնադրամը համագործակցում է երիտասարդական ոլորտով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների հետ, և այսօրվա համաձայնագիրն այդ գործընթացի մի մասն է։ 

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանն իր հերթին նշել է, որ նրանց հիմնադրամի հիմնախնդիրն է հասարակական, քաղաքական, հումանիտար և այլ համագործակցությունը ԱՊՀ երկրների, Վրաստանի և Մերձբալթյան երկրների երիտասարդների հետ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագիրը նախատեսում է լայն փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբաղվածության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Համագործակցության շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել կադրերի փոխանակում և համատեղ միջոցառումներ։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։