486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԴՄԾ հետ պայմանագիրը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանում աշխատել առանց հավելյալ վարչական արգելքների
16:36
10 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջև ստորագրած պայմանագրի համաձայն, հայ քաղաքացիները հնարավորություն կստանան աշխատելու Ռուսաստանում առանց լրացուցիչ վարչական արգելքների և թղթաբանության, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակում ապրիլի 8–ին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները փաստաթուղթ են ստորագրել, որով կկարգավորվեն հայ միգրանտների` ՌԴ–ում մնալու և աշխատանքային գործունեություն ծավալելու հարցերը։

«Այդ պայմանագիրը տարածվում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, և ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման մի մասն է։ Հավանաբար, այդ համաձայնագրերը կսկսեն գործել 2015 թվականի հունվարի 1–ից` Միասնական տնտեսական տարածքում Հայաստանի ընդգրկվելուց հետո։ Այնուամենայնիվ, հնարավոր է, պայմանագրից բխող իրավական ակտերը մշակվեն և ավելի վաղ ընդունվեն»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Եգանյանը։

Սակայն, նրա խոսքով, պայմանագիրը չի հանում ՌԴ–ում օտարերկրացի քաղաքացիների` մնալու հիմնավորման բացակայության դեպքում 90 օր անընդմեջ և 180 օր տարվա ընթացքում մնալը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները։

Տարեսկզբից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «ՌԴ մուտքի և ելքի մասին» և «ՌԴ–ի օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքները, որոնց համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1–ից ՌԴ տարածք առանց մուտքի արտոնագրի իրավունքի մուտք գործելու թույլտվություն ունեցող երկրների (այդ թվում` Հայաստանի), քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել 90 օր` 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22–ին հայտարարել է, որ Մաքսային միությանը միանալու բանակցությունների ընթացքում Հայաստանի համար հնարավոր են ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխություններ։Նմանատիպ առաջարկով իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին դիմել է նաև Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։