+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացած Տիգրան Սարգսյանը Երևանի ակցիայի մասնակիցներին երկխոսության կոչ է արել
16:18
09 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի վարչապետի պաշտոնից ապրիլի 3–ին հեռացած Տիգրան Սարգսյանը մոտեցել է Երևանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակցիայի մասնակիցներին և երկխոսության կոչ է արել նրանց։

«Դեմ եմ» շարժման ակտիվիստներն այսօր Հայաստանի ֆինանսների նախարարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով  նախարարությունից հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումների մասին կետը էլեկտրոնային հաշվետվություններից, որ գործատուները հնարավորություն ունենան չփոխանցել կենսաթոշակային վճարումները։ 

«Մենք հրավիրում ենք ձեզ երկխոսության։ Մենք պատրաստել ենք առաջարկություններ, և աշխատանքային խումբը պատրաստ է լսել ձեր առաջարկները»,– ասաց Սարգսյանը։

Նա կոչ արեց ակցիայի մասնակիցներին բարձրանալ Ֆինանսների նախարարության դահլիճ, որը կարող է 100 մարդ տեղավորել, և քննարկել խնդիրը։

«Մենք չենք կարող օրենսդրական փոփոխությունները Հրապարակում քննարկել... Դուք պետք է աշխատանքային խումբ ձևավորեք, որ մենք քննարկենք ձեր առաջարկությունները և դրանց իրականացման ուղիները»,– ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի քննարկել այդ հարցը, հիշեցնելով, որ ակցիայի մասնակիցները, փակելով փողոցի երթևեկելի հատվածը, խախտում են մյուս քաղաքացիների իրավունքները։

Սակայն, ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, կառավարության շենքից ակտիվիստները կենդանի շղթա են կազմել` փակելով կառավարությունից դեպի ֆինանսների նախարարության շենք տանող փողոցը։

Ցուցարարներն ակցիան ավարտել են` կառավարության վաղվա նիստում համապատասխան որոշումներ ընդունելու պահանջով և զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են անցանկալի հետևանքներ լինել, որոնց համար նրանք պատասխանատվություն չեն կրում։

Ապրիլի 12–ին Երևանում սպասվում է «Դեմ եմ» շարժման ևս մեկ ակցիա։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0- -

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: