483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Հայաստանում շուրջ 5 հազար գնչու է բնակվում. փորձագետ
18:49
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում շուրջ 5 հազար հայ գնչու է բնակվում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը։

«Այս պահին նրանք բնակվում են Երևանի ծայրամասերում (Սարի Թաղում և Քանաքեռում), Խարբերդում (հիմնականում հայրենադարձներ են, ովքեր Հայաստան են եկել Հունաստանից 1947–48 թթ.–ին) և Գյումրիում (Բոշա Մայլա շրջանում)», – ասաց նա այսօր նշվող Գնչուների միջազգային օրվա համատեքստում։

Ոսկանյանի խոսքով` հայ գնչուների անվանումը լոմ է (ծագում է սանսկրիտի «դոմբա» բառից, որով անվանում էին Հնդկաստանի ցածրագույն կաստաներին)։ Այդ էթնիկ խմբի հաղորդակցման լեզուն հայերենն է, սակայն մինչև օրս նրանք խոսում են «գաղտնի» լեզվով` լոմավրենով, որն օգտագործում է հնդարիական ծագման բառապաշարն ու հայոց լեզվի քերականությունը։

Արևելագետը նշեց, որ հայ գնչու–բոշաների ավանդական զբաղմունքը խոհանոցային պարագաների և կենցաղային այլ իրեր պատրաստելն է։

Նա ընդգծեց, որ հայ գնչուներն իրենց չեն նույնացնում Մերձավոր Արևելքի այլ գնչուական խմբերի հետ, իսկ էթնիկ ինքնագիտակցման առումով իրենց հայ են համարում և հայկական ինքնության կրողներ են, սակայն կենցաղային գիտակցման մակարդակում հատուկ էթնիկ խմբի պատկանելիություն են զգում։

Ոսկանյանի խոսքով` քանի որ բոշաները պատմության ընթացքում ցածր դիրք են զբաղեցրել հասարակական և սոցիալական հիերարխիայում, նրանք հաճախ թաքցնում են, որ այդ խմբի են պատկանում և չեն ցանկանում տարբերվել Հայաստանի այլ բնակիչներից։ Ավելացնելով, որ գնչուներն ամուսնանում են հայերի հետ, իսկ հանրապետությունում առկա սոցիալ–տնտեսական պայմանները նրանց ևս հաճախ ստիպում են լքել իրենց բնակավայրը` արևելագետը ենթադրեց, որ հնարավոր է` մոտ ապագայում այդ խումբն ամբողջովին անհետանա։

Դատելով ռոմոլոգիայի ոլորտի վերջին ուսումնասիրություններից` գնչուների խմբերն առաջին անգամ հայտնվել են Հայաստանի տարածքում 11–12 դարերում Իրանական բարձրավանդակի տարածքով Հնդկական թերակղզու հյուսիս–արևմտյան և կենտրոնական հատվածներից գրեթե երեք դար տևած միգրացիայի հետևանքով։ Բացի Հայաստանից հայ գնչուների առանձին խմբեր են բնակվում նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքում։

Գնչուների միջազգային օրը (International Roma (Gypsy) Day), որը ողջ աշխարհում նրանք նշում են ապրիլի 8–ին, որոշվել է Գնչուների համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որն առաջին անգամ տեղի է ունեցել 1971 թ.–ի ապրիլի 8–ի Լոնդոնում, կոնգրեսին մասնակցել են 30 երկրի ներկայացուցիչներ։ Արդյունքում ընդունվել են ազգային խորհրդանիշներ` դրոշ և օրհներգ, ինչը թույլ է տվել աշխարհի գնչուներին ճանաչել իրենց` որպես միասնական ազատ ազգ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։