484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում հետխորհրդային տարածքում մարդու իրավունքների պաշտպանության առումով. օմբուդսմեն
14:51
08 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը լավագույն դիրքերից մեկն է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետխորհրդային տարածքում, երեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետության օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը դրականորեն տարբերվում է նույնիսկ եվրոպական որոշ երկրներից, օրինակ, Հունգարիայից»,– ասաց Անդրեասյանը` ներկայացնելով Հայաստանում 2013 թվականին մարդու իրավունքների վերաբերյալ իր զեկույցը։

«Զեկույցում մենք փորձել ենք ներկայացնել ոչ միայն կատարված աշխատանքը, այլ նաև մարդու իրավունքների հետ կապված վիճակը։ Անդրադարձել ենք 25 պետական մարմինների իրավիճակին, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են եղել։ Առանձին գլուխ էլ նվիրվել է փակ հաստատություններին»,– ավելացրեց Օմբուդսմենը։

Ըստ նրա` մարդու իրավունքների տեսանկյունից առավել խնդրահարույց են շարունակում մնալ դատախազությունը, դատարանները, ինչպես նաև տնտեսական շահերի պաշտպանության հատվածը։

«Մեզ շատ են քննադատում, սակայն պետմարմինների նյարդային արձագանքը դեռևս չի նշանակում, թե նրանք ականջ են դնում մեր խորհուրդներին։ Արդյունքում նրանք, միևնույն է, անում են այն, ինչ սահմանված է օրենքով»,– ավելացրեց Անդրեասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: