478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Լեյշմանիոզը Հայաստանում առավել տարածված ինֆեկցիոն հիվանդություններից է
17:58
07 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Միջատներից մարդուն փոխամցվող առավե տարածված ինֆեկցիոն հիվանդությունը Հայաստանում լեյշմանիոզն է, հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիգիենիկ–հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը։

«Լեյշմանիոզը մարդուն փոխանցվում է 12 տեսակի մոծակներից։ Հայաստանում 1999 թվականին մաշկային լեյշմանիոզի դեպքեր չեն գրանցվել, սակայն 2013 թվականին գրանցվել է նման մեկ դեպք Սիրիայից ժամանած քաղաքացու մոտ։ Առավել տարածված է մինչև 13 տարեկան երեխաների մոտ հանդիպող լեյշմանիոզը»,– ասաց Վանյանն Առողջության համաշխարհային օրվան նվիրված «Փոքր խայթոց, մեծ վտանգ» համաժողովում։

Ըստ նրա, 2013 թվականին Հայաստանում գրանցվել է այս հիվանդության ութ դեպք, իսկ այս տարի լեյշմանիոզ է ախտորոշվել Հայաստանի մեկ քաղաքացու մոտ։

Վանյանը նշեց, որ հիվանդությունն առավել տարածված է Երևանում, Սյունիքի և Տավուշի մարզերում, սակայն, այս հիվանդությունից մահացության ոչ մի դեպք չի գրանցվել։

Խոսելով միջատների խայթոցից փոխանցվող մյուս ինֆեկցիոն հիվանդությունների մասին` փորձագետը նշեց մալարիան, դենգե տենդը, Լայմի հիվանդությունը և դեղին տենդը, ընդգծելով, որ վերջին տարիներին այս հիվանդություններով հիվանդացության դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել։

«2011 թվականից Հայաստանը համարվում է մալարիայից ազատ գոտի, և մենք բոլորս դա մեծ ձեռքբերում ենք համարում։ Մի քանի տասնամյակների ընթացքում մենք ակտիվ, համակարգված պայքար ենք տարել մեր երկրում այս հիվանդությունների տարածման դեմ, և մեզ դա հաջողվել է»,– պարզաբանեց Վանյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ թեև Հայաստանն ակնհայտ ձեռքբերումներ ունի նման հիվանդությունների տարածումը կանխարգելելու հարցում, զգոնությունը կորցնել չի կարելի։

«Հարևան երկրներում դեռևս կան ինֆեկցիոն հիվանդություններ և, հաշվի առնելով միգրացիայի և առևտրային հարաբերությունների ներկա մակարդակը, մեր երկիրը նույնպես կարող է հայտնվել ռիսկի գոտում»,– նշեց Հակոբյանը։

Ըստ նրա, աշխարհում ինֆեկցիո հիվանդությունների մոտ 17 տոկոսը կազմում են հենց միջատների և կենդանիների միջոցով փոխանցվող հիվանդությունները։

«Եվրոպայում նմանատիպ հիվանդություններով տարեկան վարակվում է մոտ 77 հազար մարդ։ Միաժամանակ, դրանցից առավել տարածվածները մալարիան և դենգե տենդն են»,– ասաց նա։

Հակոբյանը կոչ արեց հասարակությանը զգոն լինել, մասնավորապես, այն երկրներ մեկնելիս, որտեղ այս հիվանդությունների դեպքեր են գրանցվում։ Ըստ նրա, վարակից խուսափելու համար անհրաժեշտ է պատվաստումներ կատարել այդ հիվանդությունների դեմ, կրել «փակ», բաց գույնի հագուստ, օգտագործել հատուկ հակամոսկիտային միջոցներ, հետևել անձնական հիգիենային և սննդամթերքին, ինչպես նաև խուսափել հիվանդ մարդկանց և կենդանիների հետ ուղղակի շփումից։

Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը վերահսկում է երկրում տիրող իրավիճակը և այդ ուղղությամբ ծրագրեր է մշակում։

Մաշկային լեյշմանիոզը (հոմանիշները՝ պենդինյան խոց, աշխաբադկա, կոկանդկա, տարուկ, սոլեկ և այլն) տեղաճարակային վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը Leishrrania tropica նախակենդանին է, որը 1898 թ. հայտնաբերել ու նկարագրել է Պ. Ֆ. Բորովսկին։ Լեյշմանիաները մարդու օրգանիզմ են թափանցում ինֆեկցիան փոխանցող մլակների խայթելու ժամանակ։ Տարբեր տևողության գաղտնի շրջանից հետո խայթված տեղում առաջանում է բորբոքային ինֆիլտրատ (գրանուլոմա), որը քայքայվում է, գոյացնելով խոց։ Լինում են մաշկային լեյշմանիոզի 2 ձևեր, որոնք մեկը մյուսից տարբերվում են կլինիկական նշաններով, ինչպես նաև հարուցիչների կենսաբանական հատկություններով ու հիվանդության տարածման համաճարակային պայմաններով (Պ. Վ. Կոժևնիկով)։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
28 Հուլիսի 2017
Երևանում Շաշկու բակային առաջնություն կանցկացվի
Երևանում կանցկացվի Շաշկու բակային առաջնություն։
18:50
28 Հուլիսի 2017
Չափազանց քիչ դիմորդներ կամ չափազանց շատ տեղեր. ի՞նչ է կատարվում բուհերում
2017–2018 թթ.–ի ընդունելության քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր։
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: