478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Քեսաբում մոտ երկու տասնյակ տարեց հայ կա. քաղաքի բնակիչ
19:42
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի Քեսաբում ն մոտ երկու տասնյակ հայ կա, հիմնականում` տարեցներ, ովքեր չեն ցանկանում լքել իրենց տները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց քեսաբցի Նշան Գյոզալյանը, ով Հայաստան է եկել մեկուկես տարի առաջ։

«Ես մշտական կապի մեջ եմ Սիրիայում բնակվող հարազատների հետ։ Քեսաբի բնակչությունը տարհանվել է առաջին իսկ օրը, և նրա հիմնական մասն այժմ Լաթաքիայում է», – ասել է Գյոզալյանը ԱՄՆ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։

Արդեն մի քանի օր է` Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Գյոզալյանի խոսքով` Քեսաբում տիրող իրավիճակը լարված է մնում, այնտեղ չեն դադարում մարտերը։ Միաժամանակ բնակչության մի փոքր մասը, հիմնական տարեց մարդիկ, նախընտրում են չհեռանալ իրենց տներից, սակայն նրանք ևս աստիճանաբար տարհանվում են։ «Մի քանի օր առաջ Քեսաբից Լաթաքիա է տեղափոխվել յոթ մարդ», – նշել է Գյոզալյանը։

Նա նաև ավելացրել է, որ մարդիկ չեն հեռանում Քեսաբից երկու պատճառով։ «Մի կողմից նրանք մտածում են, որ խմբավորումները չեն վնասի տարեց մարդկանց, չնայած դա ևս չի կարելի բացառել, իսկ մյուս կողմից եթե ես էլ մեծահասակ լինեի, ապա կնախընտրեի մեռնել իմ տանը, այլ ոչ թե անտուն մնալ», – ասել է նա։

Միաժամանակ նա ավելացրել է, որ Քեսաբից հեռացած մարդիկ ևս դեռ հույս ունեն, որ կվերադառնան։ «Ինչ էլ պատահի, սա մեր Հայրենիքն է, մենք այնտեղ ենք ծնվել և ցանկանում ենք վերադառնալ», – ասել է Գյոզալյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Սիրիայի լրատվական գործակալությունների տվյալների համաձայն` կառավարական զորքերը փորձում են հետ նվաճել զավթված հողերը, սակայն այդ մարտերի հետևանքով կարող են ամբողջովին քանդվել տեղի բնակչության տները, եթե դա դեռևս տեղի չի ունեցել։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քեսաբին աջակցություն ցուցաբերելու արշավ է սկսել` բացելով հատուկ հաշվեհամար, որին ցանկացողները կարող են գումար փոխանցել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
26 Սեպտեմբերի 2017
Ռոսկոմնադզորի ղեկավարը ապառնացել է արգելափակել Facebook–ը Ռուսաստանում
Օրենքը պարտադիր կլինի բոլորի համար։
15:16
26 Սեպտեմբերի 2017
Հնդկական թերթը` Հայաստանի «վանական շքեղության» մասին
Հնդկական DNA թերթը գրել է Հայաստանի բազմադարյա պատմություն ունեցող հեթանոսական տաճարների, եկեղեցիների և վանքերի մասին։
14:12
26 Սեպտեմբերի 2017
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում հայկական ներկայացուցիչների էջերը
Թուրքական ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբի հաքերները կոտրել են Ֆրանսիայի և ֆրանսալեզու երկրներում Հայաստանի Զբոսաշրջային բյուրոյի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ինտերնետ էջերը:  
21:14
25 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օլիմպիա Օհանյանն արկածներ է փնտրում հայրիկի հետ (ՖՈՏՈ)
Նոր լուսանկարներ են հայտնվել նորածին Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի Instagram–ում։
20:42
25 Սեպտեմբերի 2017
«Let's Armenia» արշավն է մեկնարկել Ռուսաստանում
Ռուսաստանում մեկնարկել է «Let's Armenia» գովազդային արշավը, որի նպատակը Հայաստանի մազին իրազեկվածության բարձրացումն է:
16:38
25 Սեպտեմբերի 2017
ՌԴ ԿԳ նախարարը հրաժարվեց խոսել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հրաժարվել է խոսել ռւսաց լեզվին Հայաստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։  

14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։