486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա մինչև 20 աստիճան տաքության
15:35
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արարատյան դաշտավայրում առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի զրոյից բարձր 20 աստիճանի, տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ hիդրոմետ ծառայության հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Արարատյան դաշտավայրում ապրիլի 3–ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով 2 աստիճան տաքության, իսկ ապրիլի 3–ի կեսօրին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև 15 աստիճան։ Ապրիլի 7–ի գիշերը Արարատյան դաշտավայրում սպասվում է զրոյից բարձր 7 աստիճան, իսկ ցերեկը կգրանցվի առավելագույնը 20 աստիճան տաքություն», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը կբարձրանա նաև Երևանում։ Այսպես` ապրիլի 4–7–ը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի զրոյից բարձր 1–7 աստիճանի սահմանում, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` հասնելով 20 աստիճան տաքության։

Առաջիկա հինգ օրերին Երևանում ապրիլի 3–ին օրվա երկրորդ կեսին և ապրիլի 4–ի գիշերը հնարավոր են տեղումներ` անձրևի տեսքով, իսկ ապրիլի 4–5–ը և ապրիլի 7–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդերևութաբանական ծառայության պետը տեղեկացրեց, որ ապրիլի 3–ին օրվա երկրորդ կեսին և ապրիլի 4–ի գիշերը Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին` մերկասառույց։

Հանրապետությունում ընդհանուր առմամբ օդի ջերմաստիճանը ապրիլի 2–6–ն աստիճանաբար կբարձրանա 6–8 աստիճանով, ապրիլի 4–ի գիշերը արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով, իսկ հետո նույնքանով կբարձրանա։

Հինգ օրվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը ապրիլի 4–ի գիշերը սպասվում է լեռնային շրջաններում, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի զրոյից ցածր 12 աստիճանի։

Այժմ Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը 11 աստիճան է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: