478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում հայրենակիցներին իրենց նվիրատվություններով օգնել քեսաբահայերին
13:42
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում աշխարհի հայությանն աջակցել քեսաբահայերին, հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Արդեն մի քանի օր է` Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Այս պահին հայ բնակչության շրջանում որևէ զոհի մասին տեղեկատվություն չկա։ Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։

«Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և  սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին` բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը»,– ասվում է Համահայկական հիմնադրամի հաղորդման մեջ։

Այդ նպատակով բացվել է հատուկ հաշվեհամար, որին Հիմնադրամը կոչ է անում ուղղել սեփական միջոցները։

«Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները։ Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է եւ բոլորիս մարտահրավերը»,– ընդգծվում է փաստաթղթում։

Նվիրատվությունները կարելի է փոխանցել Արդշինինվեստբանկ հետևյալ հաշվերահամարներով`

247010003090 (AMD)
247010003090/0001 (USD)
SWIFT: ASHBAM22

Ռուսական ռուբլով վճարումների ռեկվիզիտներ`

ՍՏԱՑՈՂ`

Անվանում` HAYASTAN ALL-ARMENIAN FUND
Հաշվեհամարի No. /անձնագրային տվյալներ: 19300 00081130158

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿ
«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ, ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, К/С: 30111810000000553902
ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿ`
«ՊՐՈՄՍՎՅԱԶԲԱՆԿ» ՓԲԸ, ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
К/С: 30111810000000553902
ՄԻՋՆՈՐԴ ԲԱՆԿ`
«ՊՐՈՄՍՎՅԱԶԲԱՆԿ» ՓԲԸ, ՄՈՍԿՎԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՀՆՀ` 7744000912, ԲՆԿ: 044525555,
К/С: 30101810400000000555. -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։